Անչափահասների բռնաբարության երկու դեպք՝ մեղադրվում են հայրն ու խորթ հայրը
Վրաստանում անչափահասների նկատմամբ սեռական հանցագործության երկու դեպք է գրանցվել: Երկու դեպքում էլ հետաքննություն է սկսվել բռնաբարության մեղադրանքով։
Վրաստանի Կախեթիի մարզում 15-ամյա աղջիկը սեռական բռնության է ենթարկվել հոր կողմից: Տեղեկությունն այս մասին իրավապահներին է փոխանցել դպրոցի տնօրինությունը:
Մյուս գործով մեղադրյալը սեռական ոտնձգության ենթարկված 14-ամյա դեռահասի խորթ հայրն է։ Երկու դեպքերի ենթադրյալ հեղինակները ձերբակալված են։
Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկություններով, հետաքննությունն ընթանում է 137-րդ և 138-րդ հոդվածների 11 պրիմա կետով. երեխայի նկատմամբ հոր կողմից սեռական ակտ` ընտանիքի անդամի բռնաբարություն: