Զուգդիդիում իրավապահները ձերբակալել են մոտ 50 տարեկան տղամարդու՝ 13-ամյա դեռահասի նկատմամբ սեռական հանցագործության մեղադրանքով։
Ըստ տեղեկությունների՝ մայրն անչափահաս աղջկան փորացավերի պատճառով տեղափոխել է բուժհաստատություն, որտեղ պարզվել է, որ 13-ամյա աղջիկը երեք ամսական հղի է։
Առկա տեղեկությունների համաձայն՝ մայրը տեղեկությունը թաքցնելով աղջկան տեղափոխել է Քութաիսիի կլինիկա՝ հղիության ընդհատման նպատակով, սակայն դեպքի մասին բժիշկները հայտնել են ոստիկանությանը։
Մայրն ու անչափահաս աղջիկը արդեն ցուցմունք են տվել ոստիկանություն։
Ինչպես կենտրոնական լրատվամիջոցներին հայտնել են ՆԳՆ-ից, փաստը հետաքննվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով, որը վերաբերում է 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալուն։
140-րդ հոդվածով նախատեսված հանցագործության համար պատիժը 7-ից 9 տարի ժամկետով ազատազրկումն է: