Վրաստան փորձել են ներկրել մեծ քանակությամբ չհայտարարագրված ծխախոտ
Վերջին ամսվա տվյալներով՝ «Կարծախի» և «Սարփի» մաքսակետերում կանխվել են օրենքի խախտմամբ մեծ քանակությամբ չհայտարարագրված սիգարետներ երկրի սահման բերելու փորձերի փաստեր։ Այս մասին տեղեկություն է տարածում ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
Ըստ գործակալության՝ Եկամուտների ծառայության մաքսավորները, կասկածի հիման վրա, տարբեր երկրների քաղաքացիների ֆիզիկական և անձնական ուղեբեռում և նրանց մեքենաներում հայտնաբերել են 18 000 չհայտարարագրված ծխախոտ։
«Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրինախախտ քաղաքացիներից որպես պատժամիջոց առգրավվել է ապրանք և յուրաքանչյուրը տուգանվել 1000 լարիով»: