ՃՏՊ 10 մեքենաների մասնակցությանբ
ՃՏՊ Գորի-Թբիլիսի ավտոճանապարհին՝ 10 մեքենաների մասնակցությանբ: Տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մոտ 10 ավտոմեքենա է վնասվել:
Ըստ առկա տեղեկությունների՝ իրար են բախվել երկու ավտոմեքենա, իսկ իներտության պատճառով հարվածել են նաև այլ մեքենաներ։ Բարեբախտաբար, տուժածներ չկան:
ՆԳՆ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով, իսկ վարորդները տուգանվել են: