Ոսկին այլևս պահանջարկ չունի, ինչպես նախորդ տարիներին
Ոսկու մեկ ունցիայի գինը միջազգային բորսաներում հասել է 1961 դոլարի՝ նախորդ ամսվա համեմատ, գինն աճել է 2,52%-ով, իսկ տարեկան աճը կազմում է գրեթե 14%։ Հուլիս ամսին ոսկու գնի բարձրացման պատճառ նշվում է տոկոսադրույքի հնարավոր բարձրացումը։
Ոսկու և ադամանդների փորձագետ գնահատող՝ Գուլիկո Մջուլաձեի խոսքով, տեղական շուկայում գների աճ դեռ չի գրանցվել։ Թեև գինը դեռևս ցածր է, սակայն ոսկու շուկան հաճախորդների պակաս է զգում։
«Գինը համեմատաբար ցածր է, միջազգային շուկաների փոփոխությունը մեզ մոտ դեռ չի արտացոլվել, չնայած ոսկին նախկինի պես պահանջված չէ։ Թեեւ գինը ցածր է, բայց հաճախորդը նույնպես նվազեցված է։ Վերջին շրջանում արտասահմանյան արտադրության ոսկին ավելի արժեքավոր է դարձել, ընտրվում է հիմնականում թուրքական արտադրանք։ Մինչ այժմ պահանջարկը հիմնականում ռուսական ոսկու էր, իսկ վերջերս դրա պահանջարկն ընդհանրապես չկա»,- ասում է Գուլիկո Մոջլաձեն։