Միջազգային նշանակության Ախալքալաք-Ախալցիխե ճանապարհին բեռնատարը մխրճվել է ճանապարհի եզրին կայանած ավտոմեքենայի մեջ։ Ականատեսների խոսքով՝ մեքենայում գտնվողները, այդ թվում՝ մինչև 5 տարեկան փոքրիկ երեխան, ստացել են թեթև վնասվածքներ։ Նյութը տարածում է
Jnews.ge-ն:
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել հուլիսի 25-ին: Հայկական համարանիշներով մարդատար ավտոմեքենան կայանված է եղել ճանապարհի եզրին: Ընդհանուր առմամբ մեքենայով երթեւեկելիս է եղել 5 հոգի, վրաերթի պահին դրանում եղել են մի կին եւ միջին տարիքի տղամարդ եւ մինչեւ 5 տարեկան երեխա։ Մյուս երկու կանայք մեքենայից դրսում են եղել։ Ադրբեջանական պետհամարանիշներով բեռնատարը վախվել է ավտոմեքենային:
«Բեռնատարը շարժվում էր, իսկ մենք հետևում էինք դրան: Ճանապարհի աջ կողմում մեքենա էր կանգնած, և բեռնատարը բախվեց դրան, մոտ 5 մետր մեքենան շպրտվեց առաջ և շրջվեց: Հետո մենք այն հետ շրջեցինք։ Տեղում են, ոստիկանները և շտապօգնությունը ժամանեցին արագ, բայց շտապօգնության կարիքը չկար, քանի որ վնասվածքները թեթև էին»,- պատմում է Գրիգոլ Օքրոաձեն։
Դեպքի առնչումով սկսվել է հետաքննություն: