Ֆինանսական բաժնի պետը յուրացրել է խոշոր գումար. ՆԳՆ
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները բացահայտել են օգտագործելով իրենց պաշտոնական կարգավիճակը բաժնետիրական ընկերությանը պատկանող խոշոր չափի միջոցների յուրացման դեպք։
Քննչական ծառայության տեղեկություններով՝ նշված փաստի համար պատասխանատվության է ենթարկվել մեկ անձ։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, ով աշխատում էր բաժնետիրական ընկերություններից մեկում որպես ֆինանսական և կառավարման բաժնի պետ և իրեն վստահված էր ընկերության բանկային հաշիվները տնօրինելու իրավունքը, յուրացրել է ընկերությանը պատկանող մոտ 1 մլն 630 հազար լարի՝ ապօրինի նյութական օգուտ ստանալու նպատակով: Այս գործողությունը նախատեսված է Վրաստանի քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, որը որպես պատիժ նախատեսում է 7-ից 11 տարվա ազատազրկում»,- նշվում է տեղեկատվության մեջ։