Հորը ձերբակալել են 17-ամյա աղջկան բռնաբարելու մեղադրանքով
Արեւմտյան Վրաստանում հորը ձերբակալել են 17-ամյա դեռահասին բռնաբարելու մեղադրանքով։ Դեռահասը մի քանի օր առաջ վաղաժամ ծննդաբերել է, որից հետո հավանաբար երեխան մահացել է, իսկ դեռահասն այսօր լքել է կլինիկան։
«Պարզվեց, որ նրան երկու տարի շարունակ բռնաբարել է հայրը։ Եթե պատմես, բոլորին կսպանեմ, երեխային սպառնացել է»,- լրագրողներին պատմել է աղջկա համագյուղացին։
Բացի այդ, կա դպրոցի տնօրենի մեկնաբանությունը, որտեղ նա ասում է, որ դեռահասը դպրոցն ավարտել է անցյալ տարի և երբեք չի նկատվել, որ նա կարող էր բռնության, այդ թվում՝ սեռական բռնության զոհ լինել։ Նրա խոսքով՝ հայրը մոր հետ ակտիվորեն ներգրավված է եղել դստեր դպրոցական կյանքում։ Հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 11-137-րդ հոդվածով։
Հանցագործությունը պատժվում է 15-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։ Ձերբակալվածի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։