Բաթումիում հարձակման են ենթարկվել Գիորգի Գախարիան և Զվիադ Քորիձեն
Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան Բաթումիի հյուրանոցներից մեկում հարձակման է ենթարկվել:
«Մի քանի րոպե առաջ Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում ռուսական ռեժիմի ոչ լեգիտիմ խորհրդարանի և Աջարիայի Գերագույն խորհրդի անդամներ Դմիտրի Սամխարաձեն, Գեորգի Մանվելիձեն և այլք հարձակվել են նույն հյուրանոցում իջևանած մեր ընկեր Գեորգի Գախարիայի վրա։ Գախարիային տեղափոխել են հիվանդանոց»,- Ֆեյսբուքում գրել է Մթիվլիշվիլին, կից լուսանկարներ հրապարակել։
Միջադեպի հավանական պատճառների մասին չի հաղորդվում։
Հիվանդանոցից լրագրողներին տեղեկացրել են, որ քաղաքական գործչի քիթն է կոտրվել, նաև նաև ուղեղի ցնցում է ստացել, սակայն բուժզննում անցնելուց հետո նա ինքնակամ լքել է կլինիկան։
Ականատեսները պնդում են, որ հարձակմանը մասնակցել է խորհրդարանի պատգամավոր, «Վրացական երազանքի ժողովրդի իշխանություն» հակաարևմտյան կուսակցության անդամ Դմիտրի Սամխարաձեն, իշխող կուսակցությունից Աջարիայի Գերագույն խորհրդի պատգամավոր Գեորգի Մանվելիձեն և այլ անձինք:
Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով՝ հարձակում, սակայն չի մեկնաբանել միջադեպին պատգամավորների մասնակցության հարցը։
Լրատվամիջոցները նշել են, որ պարեկային ծառայությունը դեպքի վայր է ժամանել միայն 40 րոպե անց՝ շտապօգնությունից շատ ավելի ուշ։ Ոստիկանության հանգիստ պահվածքը ֆիքսվել է տեսանյութով։ Այդ պահին հյուրանոցի աշխատակիցներն արդեն սկսել էին մաքրման աշխատանքները, հետքերը հեռացնելը, իսկ դրանից հետո այն տարածքը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, շրջափակվել էր ժապավենով։