Վրաստանում շուկայում հրաձգության հետևանքով չորս մարդ է մահացել
Ռուսթավի քաղաքի շուկայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
«Պարզվել է, որ շուկայի տարածքում մի քանի կրակոց է արձակել 1988 թվականին ծնված Գ.Օ.-ն, ինչի հետևանքով 4 մարդ է զոհվել, այդ թվում՝ մեղադրյալի հորեղբայրը, ով աշխատում է շուկայում։ Մեկ մարդ վիրավորվել է՝ մեղադրյալի հորեղբոր որդին»,- նշել են վարչությունից։
Վիրավորը գտնվում է հիվանդանոցում, որտեղ ցուցաբերվում է համապատասխան բուժօգնություն։
Իրավապահներ Գ.Օ.-ին ձերբակալել են դեպքի վայրում։
«Տեղում կենտրոնացած են իրավապահները և ձեռնարկում են համապատասխան բոլոր միջոցառումները»,- ասված է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ։