Հայաստանից փորձել են ներմուծել մեծ քանակությամբ չհայտարարագրված ոսկի
Մաքսավորները կանխել են մեծ քանակությամբ չհայտարարագրված ոսկու ներկրումը: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
Ավելի կոնկրետ՝ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային անցակետում մաքսային ծառայության աշխատակիցների կողմից օտարերկրյա քաղաքացու ֆիզիկական զննման արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ չհայտարարագրված ոսկյա զարդեր (ընդհանուր քաշը՝ 172,1 գրամ)։
Գործակալության տվյալներով՝ չհայտարարագրված ապրանքների մաքսային արժեքը կազմել է 16699,51 լարի։
Նրանց հաղորդմամբ՝ գործը հանձնվել է ՀՀ ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը՝ հետագա քննության համար։