Վրաստան փորձել են ներմուծել 6220 տուփ չհայտարարագրված ծխախոտ
Վալեի և Սարփի մաքսակետերում կանխվել են օրենքի խախտմամբ չհայտարարագրված ծխախոտներ երկրի սահման բերելու փորձի փաստերը։
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները տարբեր երկրների քաղաքացիների ռիսկայնության և կասկածանքների հիման վրա ֆիզիկական և անձնական ուղեբեռի և տրանսպորտային միջոցների մանրազնին զննության արդյունքում հայտնաբերել են ընդհանուր առմամբ 6220 տուփ չհայտարարագրված ծխախոտ։
Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրինախախտ քաղաքացիներից առգրավվել է ապրանքը և նրանցից յուրաքանչյուրը տուգանվել է 1000 լարիով , նշանակվել է 3000 լարի տուգանք։
Տեղեկությունը տարածում է Եկամուտների ծառայության մամուլի ծառայությունը։