Բացահայտվել է անմաքս ծխախոտի արտադրանքի պահպանման և վաճառքի 213 փաստ
Այս տարվա հուլիսի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հարկային մոնիտորինգի վարչության աշխատակիցները համապետական հսկողության ընթացակարգերի արդյունքում բացահայտել են տարբեր տեսակի առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտի պահեստավորման և իրացման 213 փաստ: Այս մասին տեղեկությունը տարածում է Եկամուտների ծառայությունը։
Գործակալության տվյալներով՝ արդյունքում առգրավվել է 35 141 տուփ անակցիզ ծխախոտի արտադրանք։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1552-րդ հոդվածի համաձայն՝ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ և գործի նյութերը՝ ըստ ենթակա գտնվելու վայրի կուղարկեն դատարան»,- ասվում է գործակալության տարածած տեղեկատվության մեջ։