Սամցխե-Ջավախեթիում հայտնաբերվել է անօրինական որսորդության 5 դեպք
Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական հսկողության բաժնի աշխատակիցները, սկսած թռչունների որսի սեզոնի բացումից ընդամենը 20 օրվա ընթացքում, բացահայտել են անօրինական որսի 104 դեպք:
Բնապահպանական հսկողության բաժնի տվյալներով, անօրինական որսի ամենաշատ դեպքերը՝ 35-ը, գրանցվել են Իմերեթիում: 31 իրավախախտում հայտնաբերվել է Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 9-ը՝ Շիդա Քարթլիում, 9-ը՝ Քվեմո Քարթլիում, 5-ը՝ Կախեթիում, 5-ը՝ Սամցխե-Ջավախեթիում, նաև 5-ը՝ Գուրիայում, իսկ 3 դեպք գրանցվել է Մցխեթա-Մթիանեթիում:
Բնապահպանական հսկողության բաժնի աշխատակիցները նաև կանխել են անօրինական որսի 2 դեպք Թբիլիսի քաղաքի վարչական սահմաններում:
Հայտնաբերված իրավախախտումներից 94-ը կապված են արգելված զենքով կամ մեթոդով որսի հետ:
Որսի սեզոնի բացումից 20 օրվա ընթացքում առգրավվել է 94 միավոր ինքնաշեն ձայնային ազդանշաններ հաղորդող էլեկտրոնային սարք, որոնք օգտագործվում էին թռչունների գրավման համար: