Մաքսային անցակետերում կանխվել են չհայտարարագրված գումարի ներմուծման փորձեր
Ընթացիկ տարվա վերջին 3 ամսվա տվյալներով՝ ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողների կողմից կանխվել է չհայտարարագրված գումարի ներմուծման 170 փորձ՝ Վրաստանի տարածքում գործող մաքսային անցակետերում։
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկացմամբ, մաքսային ծառայողները կասկածի հիման վրա մաքսային վերահսկողության շրջանակներում, տարբեր պետությունների քաղաքացիների՝ ինչպես անձնական, այնպես էլ բեռնված իրերի և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների մանրամասն զննության արդյունքում հայտնաբերել են չհայտարարված գումար՝ ընդհանուր 8 278 880,09 լարի (ազգային բանկի փոխարժեքով):
«Վրաստանի մաքսային օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքի խախտած քաղաքացիներին որպես պատիժ նշանակվել է 649 712,89 լարի չափով դրամական տուգանք:
Հիշեցնենք, որ եկամուտների ծառայությունը, որպես մաքսային կարգերի խախտմամբ տեղափոխվող ապրանքների հայտնաբերման և համապատասխան արձագանքման ապահովման պատասխանատու կառույց, մշտապես իրականացնում է խիստ վերահսկողություն չհայտարարված ապրանքների տեղափոխման գործընթացի նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։