Ախալցիխե-Ախալքալաքի կապող ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Ասպինձայում, Վարձիայի ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Խերթվիսի գյուղի մոտ, թեթև ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։
Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Ինչպես tv9news.ge-ին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից, դեպքի առթիվ գրվել է վարչական իրավախախտման արձանագրություն։