Արսեն Կարապետյանը հարցաքննվել է Ախալցիխեի շրջանային դատարանում
Ախալցիխեի շրջանային դատարանում հարցաքննվել է «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) քաղաքական խորհրդի անդամ Արսեն Կարապետյանը։
Դատախազությունը հետաքրքրվել է Կարապետյանով այն բանից հետո, երբ ՄԱՇ-ի անդամը նախընտրական շրջանում մեդիայի մոտ խոսել է ընտրությունների կեղծման մասին։
Արսեն Կարապետյանը պահանջել է պատասխանել հարցերին մագիստրատ դատավորի ներկայությամբ։ Դատախազ Գրիգոլ Կապանաձեի խոսքով՝ հարցաքննության ընթացքում Կարապետյանը չի կարողացել հիշել ոչ մի կոնկրետ անձ կամ փաստ, որը առնչվում էր կեղծման հետ: