Վրաստանի ոստիկանության տեղեկատվությամբ, Կենտրոնական քրեական ոստիկանության բաժնի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, վերջին շրջանում իրականացված օպերատիվ միջոցառումների և հետաքննչական գործողությունների արդյունքում, թմրամիջոցների առևտրի մեղադրանքով ձերբակալել են 9 անձի, որոնցից 4-ը թմրամիջոցների վաճառքով զբաղվողներ են։
Ոստիկանության տեղեկությունների համաձայն, ձերբակալվածների թվում կան Վրաստանի և օտարերկրյա քաղաքացիներ։
Ինչպես նշում է գերատեսչությունը, ոստիկանությունը թմրամիջոցների ապօրինի վաճառքի մեղադրանքով ձերբակալված անձանցից, դատախազի որոշմամբ, մի քանի անգամ իրականացրել է թմրամիջոցների վերահսկվող գնումներ և այդ գնումների գաղտնի աուդիո-վիդեո ձայնագրություն։
Ոստիկանությունը, ձերբակալվածների անձնական, բնակարանային և ավտոմեքենաների խուզարկությունների ժամանակ, հայտնաբերել է տարբեր տեսակների, մեծ քանակությամբ թմրամիջոցներ, այդ թվում՝ «հերոին», «կոկաին», «ալֆա ՊՎՊ», «մետադոն», «տրամադոլ» և «բուպրենորֆին» պարունակող «սուբոտեքս» 3000-ից ավելի դեղահաբեր, որոնք ծառայում են որպես ապացույց։
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ, 19-260-րդ և 19-261-րդ հոդվածներով։
Հանցագործությունները նախատեսում են ազատազրկում 20 տարի ժամկետով կամ ցմահ։