Մզիա Ամաղլոբելիին ճանաչվել է օրինախախտ և տուգանվել 2 000 լարիով
Բաթումիի քաղաքային դատարանը Բաթումելեբի և Նետգազեթի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին վարչական գործով օրենքը խախտող է ճանաչել եւ 2000 լարի տուգանք նշանակել։
Վերոհիշյալ որոշումը կայացրել է դատավոր Սալիխ Շաինիձեն։
«Մզիա Ամաղլոբելին Վրաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասով խախտող է ճանաչվում, իսկ վարչական տույժի տեսակը և չափը սահմանվում է 2000 լարի տուգանք»,- հայտարարել է դատավորը։
Այս որոշման հրապարակմանը հաջորդեցին դահլիճում աղմուկ ու սուլոցներ դատավորի հասցեին։ Դահլիճում նստածները պնդում էին, որ Սալիխ Շաինիձեն անօրինական որոշում է կայացրել՝ հիմնվելով կեղծ ցուցմունքների և ձերբակալության կեղծ արձանագրության վրա։
Զուգահեռաբար Բաթումիի քաղաքային դատարանի մոտ ընթանում է Մզիա Ամաղլոբելիի համերաշխության ցույցը։
Այսօր Բաթումիի քաղաքային դատարանում սկսվեց Մզիա Ամաղլոբելիի դեմ հարուցված քրեական գործի բովանդակային լսումը, սակայն գործընթացը հետաձգվեց՝ պաշտպանական կողմի կողմից նոր ապացույցներ ներկայացնելու պատճառաբանությամբ, մինչդեռ մեղադրող կողմը ժամանակ խնդրեց այդ ապացույցներին ավելի լավ ծանոթանալու համար։ Այսօրվա նիստին ներկա էր ինքը՝ Մզիա Ամաղլոբելին։
Հունվարի 11-ին, ուշ երեկոյան, Մզիա Ամաղլոբելին սկզբում մեկ ժամ վարչական կարգով բերման է ենթարկվել Աջարիայի ոստիկանության շենքի մոտ, ազատ արձակվելուց հետո նա կրկին ձերբակալվել է, այս անգամ քրեական մեղադրանքով, Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Ջեբուաձեին ապտակելու համար։ Մզիա Ամաղլոբելին իրեն մեղավոր չի ճանաչում։ Նա 38 օր շարունակ հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի։