Թմրանյութերի գործով ձերբակալվել է օտարերկրյա երկու քաղաքացի
ՆԳ նախարարության Կենտրոնական Քրեական ոստիկանության դեպարտամենտի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գլխավոր բաժնի և Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության բաժանմունքի համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել են Ուկրաինայի քաղաքացիներ՝ 2004 թվականին ծնված Է.Բ.-ն և 1984 թվականին ծնված Ի.Բ.-ն, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու և պահելու մեղադրանքով։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։
«Ձերբակալված անձանց անձնական և ժամանակավոր բնակության վայրի խուզարկության արդյունքում իրավապահներն առգրավել են առանձնապես խոշոր չափերով «Մեթադոն» տեսակի թմրամիջոց։
Հետաքննության արդյունքում ոստիկանները որպես ապացույց առգրավել են նաեւ էլեկտրական կշեռքներ։
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածով։ Հանցագործությունները պատժվում են մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ»,- ասված է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ։