Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության վարչությունն ունի նոր ղեկավար
Ռամազ Թաթարաշվիլին նշանակվել է Վրաստանի ՆԳՆ Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության վարչության ղեկավարի պաշտոնում՝ որպես ոստիկանության գնդապետ։ Մինչ այդ նա զբաղեցնում էր Թբիլիսիի ոստիկանության վարչության Վակե-Սաբուրթալոյի գլխավոր վարչության պետի պաշտոնը։
Նախկին ղեկավարը՝ Գիորգի Բուխրաշվիլին, տեղափոխվել է Աջարիայի ոստիկանության պետի պաշտոնում։ Ռամազ Թաթարաշվիլին ունի ՆԳՆ-ում ղեկավար պաշտոններում աշխատանքի բազմամյա փորձ։