Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում խոշոր չափի կեղծ փող իրացնելու փաստի առթիվ բերման է ենթարկվել օտարերկրյա քաղաքացի։
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը ապօրինի նյութական օգուտ ստանալու նպատակով Շիդա Քարթլիի շրջանում ձեռք է բերել ընդհանուր առմամբ 32 կեղծ 100 դոլարանոց և 36 կեղծ 50 դոլարանոց թղթադրամ։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում կեղծ թղթադրամներն ամբողջությամբ հայտնաբերվել են։ Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է ազատազրկում՝ յոթից 10 տարի ժամկետով։
Տեղեկությունը հայտնում է քննչական ծառայության լրատվական ծառայությունը։