Թմրամիջոցների հետ կապված հանցագործության մեղադրանքով կան ձերբակալվածներ
Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում, ձերբակալել են նախկինում դատապարտված՝ 1968 թ. ծնված Ջ.Բ.-ին և Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի՝ 1976 թ. ծնված Ա.Հ.-ին՝ թմրամիջոցների մեծ և առանձնապես մեծ քանակությամբ բազմակի անօրինական ձեռքբերման և պահման մեղադրանքով։
ՆԳՆ-ի տվյալներով՝ հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։
«Իրավապահները ձերբակալվածների անձնական և բնակության վայրերում խուզարկության արդյունքում առգրավել են թմրամիջոցներ՝ «մետադոն», «սուբոտեքս» և «հերոին»։ Որպես ապացույց առգրավվել են նաև էլեկտրոնային կշեռքներ։
Քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի հիման վրա», – ասված է հաղորդագրությունում։