Մակվալա Բեշքենաձեն իր և ամուսնու թոշակից ամեն ամիս որոշ գումար է փորձում պահել, որպեսզի ձմռան համար փայտ ձեռգ բերի
Արդեն մի քանի տարի է ինչ պետությունից ստանում է տոմս, փայտը անվճար ստանալու համար, սակայն օգտագործել չի կարողանում: Անտառը նրանց համար անձեռնմխելի է, ուստի նրանք չեն կարող ինքնուրույն լուծում գտնել այս հարցին: Նրանք գերադասում են դժվարության մեջ լինել, դեղորայքի համար գումար չծախսել, որ վառելափայտի գումարը հավաքեն, որպեսզի Վերին Սխվիլիսիի խիստ ձմեռը մի կերպ անցկացնեն :
« Առավոտյան ուշ ենք արթնանում, երեկոյան շուտ քնում, որ փայտ խնայենք»,-պատմում է Մակվալա Բեշքենաձեն, ում համար այս տարի վառելափայտի արժեքը (700 լարի) նախորդ տարվա համեմատությամբ զգալիորեն ավելի բարձր է:
Մակվալա Բեշքենաձե, Վերին Սխվիլիսիի բնակիչ
Սոցիալապես անապահով ընտանիքը երեկոյան վառարանը շուտ է հանգեցնում: Թեյի համար ջուրը գազօջախի վրա են եռացնում: Մակվալան իր ամուսնու հետ է ապրում և փորձում են մեկ մեքենա փայտով ձմռան դիմաց պայքարել:
Պետությունից 1 մետր խորանարդ վառելափայտ ստանալու համար գյուղի բնակչությունը 5 լարի պետք է վճարի: Ընտանիքին պատկանում է 7 մետր խորանարդ: Ասում են, որ այսքանը բավական չէ, սակայն խնդիրներ շատ կան:
« Վառելափայտը ժամանակին չենք ստանում: Ծառերը այնպիսի տեղերում են նշված, որ անհրաժեշտ է տրակտոր, վառելիքի գումար: Խնդիր է նաև ճանապարհը:
Գյուղում վառելափայտը չի հերիքում: Մեկ մեքենան արժե 800 լարի, բայց 2 ամիս անգամ չի հերիքում: Այդ պատճառով այգում պտղատու ծառեր ենք կտրում», - բողոքում է Վերին Սխվիլիսիում բնակվող Քեթի Կեվլիշվիլին:
Քեթիի որդին փայտ բերելու համար Գուջարեթիի անտառն է գնում: 80 կիլոմետր հեռավորության վրա գտնող անտառից փայտ բերելու համար տրանսպորտ է հարկավոր: Այնտեղից էլ ընդամենը 2 մետր խորանարդ ենք բերում: Սրան գումարվում է վառելանյութի 120 լարին և 1 մետր խորանարդ վառելափայտի 5լարին», -ասում է Գելան և նշում, որ պետության կողմից բավական փայտ չստանալու պատճառով մարդիք ստիպված են անօրինական ճանապարհով փայտ ձեռք բերել:
Այս փաստը հաստատում է ազգային գործակալության գլխավոր անտառապետը, սակայն ասում է, որ նախորդ տարիների համեմատ իրավիճակը բարելավվել է: Կոբա Սիլագաձեն պնդում է, որ սա օրենքի խստացման, տուգանքների և ավելորդ հսկողության պատճառով է: Ազգային անտառային գործակալության տվյալներով, Սամցխե-Ջավախեթիի բնակչության 99%-ը փայտն արդեն տարել են անտառից: Գործընթացները ըստ պլանի են ընթանում: Գույքագրման արդյունքում ընտրված ծառերը կտրվում են:
Քանի որ փայտը Ախալցիխեում և ընդհանրապես Վրաստանում ջեռուցման հիմնական միջոցն է, անտառները այլևս չեն կարող մատակարարել: Այսպիսով գյուղերի մոտակայքում անտառներ չկան: Բնապահպանության նախարարության 2016 թվականի տվյալներով հաճախորդները տարեկան պետք է ունենան ավելի քան 2 միլիոն խմ վառելափայտ: Պետությունը տալիս է միայն 600 հազար խորանարդ մետր:
«Բնակչությունը չի կարող որեւէ բան անել առանց պետական աջակցության: Պետությունը պետք է ստեղծի ձեռնմխելի մեխանիզմներ, մասնավոր հատվածի զարգացման համար, որը կկարողանա բնակչությանը տրամադրել վառելափայտի այլընտրանքային ռեսուրս, ինչպիսին է բրիկետը: Այդ մասին մեզ պատմեց CENN-ի բնապահպանական ծրագրերի համակարգող Ռեզո Գետիաշվիլին:
Էկոհամակարգը վնասում է անտառային ճանապարհներին: Այս պատկերը տարեցտարի ավելի բարդանում է: Բնապահպան փորձագետների կարծիքով, այս պահանջարկի աճը անտառի ոչնչացման հիմք կհանդիսանա:
Այս հարցը բնակչությանը չի հուզում: Նրանց անհանգստացնում է իրենց պատկանող 7 մետր խորանարդ վառելափայտը: Իսկ բարձրլեռնային գյուղ համարվելու դեպքում 15 մխ: Սա այն դեպքում,եթե կարողանան փայտը անտառից տուն հասցնել: