Գեորգի Մերաբիշվիլին մեղվապահությամբ զբաղվել սկսել է մոտավորապես 10 տարի առաջ:
Մեղուների ընտանիքներ գնել եւ բազմացրել է արեւմտյան Վրաստանում: Հիմա ստիպված է փոխել ընտանիքները, որովհետև մեղրամոմում հայտնաբերվել է հակաբիոտիկ: Ինչը նշանակում է, որ մեղրը չի կարող հասցնել Եվրոմիության շուկա:
Նա ասում է, որ ստիպված է փոխել մեղվաբուծական ընտանիքները, որոնց համար նա փնտրում է արհեստական մոմ: Սկզբում նա պլանավորում էր ձեռք բերել օրգանական մեղր, Սակայն բարձր գների պատճառով նա կասկածում է, որ կկարողանա այն վաճառել:
« Մեկ ընտանիքի համար հարկավոր մոմն արժե 4-5 եվրո: Իսկ ինձ առնվազն 2-3 հազար մեղրամոմ է հարկավոր: Որն այս փուլում անհնար է: Տեսնենք, թե ինչ եմ անելու գարնանը»: - Տեղեկացնում է մեղվաբուծությունը:
Գեորգի Մերաբիշվիլին այդ մեղվապահներից մեկն է, ում մեղրում հակաբիոտիկ էր հայտարարել: Ասում է, որ չի օգտագործել դեղորայք:Սակայն կասկածում է, որ դեղորայքը եղել է ձեռք բերած մոմի շերտերում: Ցավում է, որ աշխատանքը կրկնապատկվելու է: Որովհետև գնելու դեպքում մեղրամոմի հետազոտությունը Վրաստանում հնարավոր չէ:
« 2017 թ. Նվազման միտում կար, Եվրոպա որ ուղղարկում էին մեղրը, 104 օրինակ: 2018 թ. տվյալների համաձայն, աճել է հակաբիոտիկներով մեղրի քանակը: Հիվանդությունն անվանել են ամերիկական և Եվրոպական փուճություն:Որը Վրաստանում գոյություն ունի 1990-ական թվականներից ի վեր: Նախապես կանխարգելման նպատակով, մեղվի ընտանիքը որ չհիվանդանա Հակաբիոտիկները անհիմն օգտագործում են , Այդ իսկ պատճառով տարիներ անց կրկին առաջանում են խնդիրներ:» -Ասում է Գիորգի Մերաբիշվիլին:
Մեղվապահ Զուրաբ Սադաթիերաշվիլին ասում է, որ Վրաստանում հակաբիոտիկներ պարունակող պատրաստությունները լայնորեն օգտագործվում է մեղվաբուծության մեջ: Վրացական մեղրում հակաբիոտիկները, մեծ մասամբ թունավորուման միջոցներից են փոխանցվում:
Զուրաբը երբեք չի օգտագործել հակաբիոտիկ, սակայն մեղրը չի փորձարկել: Կասկածում է, որ խնդիրը ստեղծվել է անուշադրության պատճառով:
«Ոչ միայն մեղվաբուծությունում, անասնաբուծությունում նույնպես այսպես է: Հարկավոր է, թե ոչ ֆերմերները իրենց ապահովագրության համար օգտագործում են հակաբիոտիկ: Որն ի վերջո խնդիր է: Այն ինչ իրականում եթե վարակ չկա մեղուի կամ որեւէ բույսի մեջ դեղորայքի օգտագործելը անիմաստ է: Թմրամիջոցների օգտագործումը անհրաժեշտ է, եթե հաստատվում է եվրոպական կամ ամերիկյան փուճությունը: Օրինակ Եվրոպայում, եթե ընտանիքում հայտնաբերվի ամերիկյան փուճություն այն այրում են եւ լիովին վերջացնում: Հայտնի է, որ հիվանդության դեպքում ավելի լավ է ոչնչացնել, քան թե բուժել:» - Ասում է երիտասարդ մեղվաբույծը:
Այն պատճառով, որ մեղրում հակաբիոտիկների և տարատեսակ դեղանյութերի գոյությունը ամենամեծ արգելքն է այն Եվրոպական շուկա հասցնելու համար, 2018 թվականի Նոյեմբերի 6-ին Վրաստանի կառավարությունը ընդունեց երկու որոշում, որով արգելվում է մթերքում, այդ թվում նաև մեղրում, որևիցէ ակտիվ նյութերի պարունակումը, քանի որ այն վնասակար է մարդու առողջության համար: Բացի դրանից, արգելվում է այնպիսի անասնաբուժական դեղերի գրանցում, որում առկա են անթույլատրելի հակաբիոտիկ նյութեր:Հետևաբար, գործընկեր պետություններին ակտիվ քիմիական նյութեր պարունակող անասնաբուժական պատրաստվածքներ մուտքագրել եւ տեղադրել Վրաստանի շուկայում 2019 թվականից արգելվում է:
Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային բաժնի պետ Նանա Զուբաշվիլին ասում է, որ. «Այս փաստի շուրջ վերահսկողություն չկա, ավելի շատ բամբասանքի միջոցով է տարածվում: Համակարգը վերամշակման կարիք ունի, Եվ եթե ուզում ենք դուրս հանել երկրից, մեխանիզմը պետք է ակտիվանա անմիջապես»:
Քիչ առաջ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց, որ հակաբիոտիկների օգտագործման բարձր մակարդակը վտանգի տակ է դնում ամբողջ աշխարհը: