Միգրացիա – գյուղ Սխվիլիսիի հիմնական խնդիրը
Ախալցիխեից հինգ կմ հեռավորությամբ, ծովի մակարդակից 1 020մ բարձրությամբ գտնվում է հայ ազգությամբ բնակեցված գյուղը: Սխվիլիսիում կա շատ խնդիր, բայց գյուղում նշում են, որ գլխավոր խնդիրը միգրացիան է:
65-ամյա Օֆելիա Շաանովան ապրում է Սխվիլիսիում: Ասում է, որ գյուղում ապրուստը հեշտ չէ, բայց կարևոր խնդիրն այն է, որ երիտասարդները ամեն օր լքում են հայրական տունը և ապրելու համար տեղափոխվում են Ռուսաստան: Ըստ թոշակառու կնոջը, պետությունը ապագա սերնդին լավ ապրելու հնարավորություն չի տալիս:
«Մեծ մասը ընդմիշտ տեղափոխվում են, ոմանք տարիներ անց վերադառնում են գյուղ: Այստեղ շատ փակ դռներ կտեսնեք: Շատ խնդիրներ են անհանգստացնում: Գործ չկա, երիտասարդների համար ժամանցի վայր չկա»,- ասում է Օֆելիան:
Ժամանցի վայրեր չկա նաև երեխաների համար: Տեղացիներն ասում են, որ Սխվիլիսիում մշակութային, արհեստական խմբակներ չեն գործում, իսկ շաբաթը մի քանի անգամ երեխային քաղաք տանելը դժվար է: Օֆելիա Շաանովան ասում է, որ հնարավորության դեպքում գյուղում երիտասարդների համար թատրոն և շախմատի դպրոց կբացեր:
Եթե երեխաներին հուզում է ժամանցի վայրեր չլինելու խնդիրը, ապա հասակավորները բողոքում են ոռոգման ջրի բարձր հարկերի պատճառով: Սխվիլիսիում ասում են, որ մեկ ժամվա համար վճարում են 60լարի:
«Այս տարի լավ կարտոֆիլ չենք ստացել, վատ եղանակներ էին և բերքն էլ չորացավ: Բավական ջուր չունենք, որ լավ ջրենք: Հիմնականում կախված ենք եղանակից»,- ասում է Ազատ Մովսեսյանը: Թոշակառու տղամարդը դժգոհում է նաև միգրացիայի խնդրից: Ասում է, որ գյուղն աստիճանաբար դատարկվում է:
«Ձեր նկարահանող խումբը հաշվարկել է, թե ո՞վ է գնացել և վերադարձել գյուղ: Ամռանը միշտ գնում էին, իսկ ձմռանը վերադառնում են: Այսպես անգիր, առանց վիճակագրության ինչպե՞ս ասենք, որ միգրացիան աճել է»,-ասում է Ախալցիխեի քաղաղապետը: Զազա Մելիքիձեն չի համաձայնվում բնակչության այն կարծիքի հետ, որ գյուղն աստիճանաբար դատարկվում է: Չնայած սրա հակառակն են ցույց տալիս պետական տվյալները:
2012 թվականին Սխվիլիսիում բնակվում էր 1 614 մարդ, 2014 թվականի մարդահամարի համաձայն, գյուղը լքել է 581 անձ և մնացել է միայն 1 033 գյուղացի:
Քաղաքապետարանի առաջին անձը ժխտում է նաև աշխատավայրերի պակասը:
«Ի՞նչ է նշանակում գյուղում աշխատավայր չկա: Այսօր բոլոր շինարարական ընկերությունները աշխատող են փնտրում և մեկ բանվոր չեն կարողանում գտնել, ինչպե՞ս թե գործ չկա: Սխվիլիսիում բնակչության կեսից շատը աշխատում են»,- ասում է Զազա Մելիքիձեն:
Քաղաքապետի խոսքով, տեղական իշխանությունը գյուղում առկա գրեթե բոլոր ենթակառուցվածքային խնդիրները լուծել է:
«Ներքին ճանապարհները վերակառուցվում են, կտեղադրվի նաև լույս, ոռոգման համակարգն էլ նորոգված է և անհրաժեշտության դեպքում կրկին կվերանորոգվի:
Կառավարության կողմից ցանկացած կարգի աջակցությունն ունեն, բժշկական ծրագրով և կրթության առումով: Երիտասարդական կենտրոն էլ կառուցեցինք, մշակութային տանը բացված են տարբեր խմբակներ»,- նշում է նա:
Չնայած նրան, որ Սխվիլիսին Ախալցիխեից 5 կմ հեռավորությամբ է գտնվում, բնակչությունը այնուամենայնիվ չի տիրապետում պետական լեզվին: 9-րդ ալիքի նկարահանող խումբը ստիպված եղավ նրանց հետ զրուցել ռուսերեն լեզվով: Երիտասարդները պետական լեզուն համեմատաբար լավ գիտեն:
«Գյուղում անգործությունը ամենամեծ խնդիրն է: Դպրոց ունենք, որտեղ սովորեցնում են վրացերեն: Փորձում ենք երեխաներին սովորեցնել պետական լեզուն: Նրանք իրար հետ հաճախ խոսում են վրացերեն»,- պատմում է Նինա Մովսեսյանը:
Ըստ տեղացիների, Սխվիլիսիում շատ խնդիր չկա, բայց գյուղի հիմնական առաջադրանքը մնում է միգրացիան: