«Դժողքում կարգ կլինի, Վարևանում ոչ», - ասում են գյուղացիները
03.09.2020
Խմելու և ոռոգման ջրի համակարգերի անսարքություն, միգրացիա, հին ճանապարհներ, աղբարկղերի և զվարճանքի օբյեկտների բացակայություն – սա խնդիրների ցուցակի մի մասն է, որը հուզում է Ախալքալաքի Վարևան գյուղի բնակիչներին: Տեղացիները կառավարությանը մեղադրում են անուշադրության մեջ և պահանջում են խնդիրների լուծում:
Սվետլանա Բաղնիքյանը 38 տարի է, ինչ ապրում է Վարևանում: Նա ասում է, որ գյուղի հիմնական խնդիրը խմելու ջուրն է, որն աղտոտված է հարակից գյուղերում աղբամանների բացակայության պատճառով: Հինգ գյուղերի բնակիչները կենցաղային աղբը լցնում են գետը, որը Վարևանի բնակիչներն օգտագործում են խմելու համար: Սվետլանա Բաղնիքյանը ասում է, որ այդ պատճառով երեխաները հաճախ են թունավորվում: Նրա ութամյա որդին նման նշաններով բուժվում էր Ախալքալաքի հիվանդանոցում: «80 տարեկան եմ և մինչ այժմ խմելու նորմալ ջուր չենք ունեցել», - մեզ հետ զրույցում ասաց Վարևան գյուղի բնակիչ՝ Մկրտիչ Մանասյանը:
«Դժոխքում կարգ կլինի, իսկ Վարևանում՝ ոչ», - ասում է Վարևանի բնակիչ Սամվել Ազարյանը:
Բացի նրանից, որ ջուրը կեղտոտված է, այն նաև հաճախ չի գալիս: Տեղացիների կարծիքով, պատճառն այն է, որ հարևան գյուղերիի բնակիչները խմելու ջուրն օգտագործում են ոռոգման համար: Ֆերմերները բողոքում են ոռոգման համակարգի անսարքությունից: Տեղացիների եկամուտի հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն է, իսկ ջրի սակավությունը դժվարեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի պահպանումը: Ֆերմերները կառավարությանը մեղադրում են անփութության մեջ և պահանջում են կարգավորել խմելու և ոռոգման ջրի համակարգերը:
Գյուղի բնակիչները բողոքում են քանդված ճանապարհների և զվարճանքի օբյեկտների բացակայությունից: Տեղացիներն ասում են, որ արդյունքում գումարները ծախսում են աննպատակ: Մշակույթի տան կառուցման համար, 2017-ին հայտարարված մրցույթում, բյուջեից հատկացվել է մինչև 76,000 լարի, իսկ գյուղում կառուցվել է մշակույթի տուն:
«Այնքան գումար են ջուրն լցրել, սակայն ակումբը մինչ օրս չի գործում», - ասում է Վարևանի բնակիչ՝ Մկրտիչ Մանասյանը:
Քաղաքապետի ներկայացուցիչ՝ Միշա Ստեփանյանը պնդում է, որ անբավարար ֆինանսների պատճառով մշակույթի տան գույքը հնարավոր չէ գնել, այդ իսկ պատճառով շենքը դեռ չի գործում:
«Երկու տարի հայտարարություն եմ գրում կառավարության համար, և այս տարի նույնպես պետք է գրեմ, միգուցե մենք կարողանանք օգնել ակումբին: Ինչ վերաբերում է ճանապարհների վերականգնմանը, ապա արդեն նախագիծ է կազմվել: Նրանք եկան հունիսին, չափեցին ճանապարհները և ասացին, որ աշնանը կսկսեն վերականգնել ճանապարհը: Ինչ վերաբերում է ոռոգման ջրին, հաջորդ տարի մենք պատրաստվում ենք կազմակերպել ևս մեկ արհեստական լիճ, որպեսզի բոլորը ջուր ունենան », - ասաց Վարևան գյուղի հոգաբարձու՝ Միշա Ստեփանյանը:
Գյուղի ներկայացուցիչը նաև բացատրում է, որ խմելու ջրի խնդրի լուծման համար նախատեսված նախագիծըընդհատվել է համաճարակի պատճառով, հետագայում այս գործընթացը խոչընդոտվեց գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկով: Միշա Ստեփանյանը առաջարկում է վերսկսել վերականգնողական աշխատանքները կարտոֆիլի բերքահավաքից հետո:
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1640 մետր բարձրության վրա, Ախալքալաքից 19կմ հեռավորությամբ: Վարևանում ապրում է շուրջ 150 ընտանիք:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.