Քաղաքից գյուղ. Ապրելու և աշխատելու այլընտրանք (Տեսանյութ)
16.09.2020
Կորոնավիրուսի համաճարակը Վրաստանում շատ մարդկանց կյանք փոխեց: Արտակարգ դրության ժամանակ, տներում «փակվածները» սկսեցին փնտրել ելք ծանր իրավիճակից: Քաղաքի աղմուկից և վիրուսից խուսափելու համար ոմանք ժամանակավոր հրաժարվեցին ոչ ակտիվ կյանքից և վերադարձան գյուղեր:
Պանդեմիայի ժամանակահատվածում, Մաղլակելիձեների ընտանիքը Թբիլիսիից տեղափոխվեց գյուղ Սլեսա: Սլեսան հարավային Վրաստանի պատմական գյուղն է և գտնվում է Ածղուրիի հարակից տարածքում: Արտակարգ շրջակա հանգամանքներից ելնելով, ընտանիքը որոշեց, որ հենց այս վայրում բնակվեն և բախտ փորձեն գյուղատնտեսության ոլորտում:
Ընտանիքը ամեն ինչ սկսեց զրոյից: Սկզբում ձեռք բերեցին փոքր տուն և հողատարածք, որից հետո անցան աշխատանքի:
Մաղլակելիձեները Սլեսայում ապրում են մարտից հետո: Այս փուլում մոտ 8 հա հողատարածք են մշակում: Գյուղատնտեսության գործում ներգրավված են ընտանիքի բոլոր անդամները: Այսօրվա դրությամբ, նրանց զամբյուղում կարելի է տեսնել տարբեր բանջարեղեն՝ լոլիկ, վարունք, կարտոֆիլ, բադրջան, սոխ, լոբի և այլն:
Լեվան Մաղլակելիձեն երկար ժամանակ առաջ հետաքրքրվեց գյուղատնտեսությամբ: Երազանքը, որ կունենար իր սեփական հողամասը, իրականացվեց միայն տարիներ անց: Համաճարակի ժամանակ, երբ տանից դուրս գալ չէին կարող, որոշում ընդունեց, օգտագործել այս ժամանակաշրջանը և ընտանիքի հետ տեղափոխվեց գյուղ:
Լեվանը ընկերների օգնությամբ գտավ այն վայրը, որտեղ ընտանիքի հետ ապրելու համար տարրական պայմաններ կարող էր ստեղծել: Ընտանիքի անդամները նրան աջակցեցին և սկսեցին վերամշակել տարածքը:
«Սկզբում վախենում էի այստեղ մնալ, քանի որ մարդ չի ապրում: Մենակ ենք, աղմկոտ քաղաքից խաղաղության գիրկը տեղափոխվել շատ դժվար էր»,- ասում է Լիկա Չակվետաձե:
Ըստ Լիկայի, Սլեսայում ապրել դժվարացավ միայն նա, սակայն իրավիճակի հետ շուտ համակերպվեց: Ամենաշատը, նոր կյանքը դուր եկավ երեխաներին: Ելնելով այն փաստից, որ գյուղում վարակվելու հավանականությունը հավասար է զրոյի, նրանք ստիպված չեն ամբողջ օրը մնալ տանը:
Որոշ դժվարություններ հաղթահարելու հարցում տկարացան ընտանիքի գրեթե բոլոր անդամները, սակայն այս խնդիրները կարճ ժամանակահատվածում կարողացան լուծել:
«Երեխաները այստեղ շատ հավանեցին, գնալ չեն ուզում, միշտ գնում են այգի, մեկ տատիկին են օգնում, մեկ հայրիկին»,- ասում է Լիկան:
Այնպես ինչպես ընտանիքի բոլոր անդամները, Լեվանի մոր՝ Վեներա Թաքթաքիձի առորյան նունյպես ամբողջովին փոխվեց:
«Սկզբում որ եկանք այստեղ, ոչինչ չգիտեի, հիմա այնպիսի բերք ենք հավաքում, որ մարդիկ Ածղուրիից գալիս են այստեղ, որ գնեն: Սա ինձ համար մեծ շարժառիթ է»,- ասում է Վեներան:
Ընդամենը 5 ամիս է անցել նրանից հետո, երբ քաղաքցի ֆերմերները զբաղվում են գյուղատնտեսությամբ: Կարծում են, որ այս տարվա արդյունքը ապագայում էլ ավելի կբարելավեն և վաճառել կկարողանան ոչ միայն Թբիլիսիում, այլ նաև արտասահմանում:
«Հույս ունեմ, որ ապագայում, մեր պրոդուքտը կհասնի նաև արտասահման»,- ասում է Լեվան Մաղլակելիձեն:
Նրանց ընտանիքի կեղծանունը «Քաղաքցի ֆերմերներ» է: Նրանք պատրաստվում են բարելավել գործընթացը և կարծում են, որ իրենց ուժերը պետք է փորձեն նաև այլ ոլորտեներում: Վերջին օրերի ընթացքում ձեռք են բերել նաև կենդանիներ:
Ընտանիքը ձմռանը նոր ապրելավայրը կլքի միայն այն դեպքում, եթե մանկապարտեզները բացվեն: Բայցևայնպես նրանք չեն պատրաստվում թողնել սկսած գործը: Լեվան Մաղլակելիձեն ծրագրում է գյուղատնտեսությունը էլ ավելի ընդլայնել և ոլորտի զարգացման հարցում իր շնորհը ներդրի: Ընտանիքը ապավինում է, որ «քաղաքցի ֆերմերների» երազանքը մի քանի տարի հետո իրականություն կդառնա:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.