Լուրեր
Սամցխե-Ջավախքում մեկնարկում է գյուղերին աջակցության ծրագրի առաջնահերթությունների ընտրությունը
Սամցխե-Ջավախքում՝ «Գյուղին աջակցության ծրագրի» շրջանակներում, մեկնարկում է գյուղերում առաջնահերթությունների ընտրության գործընթացը։ Ասպինձայի և Ախալցիխեի մունիցիպալիտետները արդեն հրապարակել են բնակչության հետ հանդիպումների ժամանակացույցը, մինչդեռ մյուս մունիցիպալիտետներից նման տեղեկատվություն դեռ չի տարածվել։
Ախալցիխեի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ «Գյուղին աջակցության ծրագրի» շրջանակներում բնակիչների հետ հանդիպումները սկսվելու են փետրվարի 6-ին և կշարունակվեն մինչև փետրվարի 24-ը։ Արդեն հայտնի է, թե որ գյուղում երբ կանցկացվեն հանդիպումները:
Ծրագրի իրագործման համար մունիցիպալիտետին հատկացվել է 612 հազար լարի՝ Վրաստանի տարածաշրջանային նախագծերի հիմնադրամից։ Յուրաքանչյուր գյուղ ստացել է ֆինանսավորում փոքր ինֆրակառուցվածքային նախագծեր իրականացնելու համար՝ բնակչության թվաքանակի հիման վրա։
Ինչ վերաբերում է Ասպինձայի մունիցիպալիտետին, այստեղ հանդիպումները կանցկացվեն փետրվարի 6-ից մինչև փետրվարի 14-ը։
«Գյուղին աջակցության ծրագրի» շրջանակներում Ասպինձայի մունիցիպալիտետում նախագծերի իրականացման համար նախատեսված է շուրջ 300,000 լարի։
Տարածեք :