Հունվարի 28-ին, Ախալցիխեում անցկացվել է «Ոչ ռուսական ռեժիմին!» բողոքի հերթական ակցիան։ Ցուցարարները հավաքվել են 18:00-ին Շոթա Ռուսթավելու հուշարձանի մոտ՝ արտահայտելու իրենց բողոքն երկրում ընթացող իրադարձությունների դեմ։ Ախալցիխեում բողոքի ցույցերն անընդմեջ շարունակվում են արդեն 14 օր։
Ակցիայի ընթացքում ցուցարարները նաև բերել էին Թբիլիսիի ակցիաների ժամանակ տուժած երիտասարդների լուսանկարներով պաստառներ։ Նրանք նաև հանդես են եկել Վրաստանի հիմնով։
Նրանց պահանջները մնում են անփոփոխ՝ նոր ընտրությունների անցկացում և քաղաքական բանտարկյալների ազատում, այդ թվում՝ «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելու ազատ արձակումը։ Նա ձերբակալվել է Բաթումիի ոստիկանության կողմից հունվարի 11-ին և 17 օր է՝ շարունակում է հացադուլը։ Նրա առողջությունն ու կյանքը վտանգված են բանտում։