Թերի ենթակառուցվածք, վնասված դարպասներ, չգործող վերելակ- սա այն խնդիրների ցանկն է, որը անհանգստացնում է Թամարաշվիլի №2 փողոցում գտնվող 8 հարկանի շենքի բնակիչներին:
Շալվա Ոսկանյանը 8հարկանի շենքում ապրում է շուրջ 45 տարի: 1975 թվականից կորպուսը նրա խնամքի տակ էր:
Ջեռուցման և ջրի համակարգը, կորպուսի մաքրությունը- սա այն աշխատանքների ցանկն է, որով ամեն օր զբաղվում էր Շալվա Ոսկանյանը:
Այսօր, շենքի մասին այլևս ոչ ոք չի մտածում:
«Իմ կինը սրտի վիրահատություն է արել, շենքում վերելակ չի գործում, ուզում ես թե ոչ ամեն օր աստիճաններով պետք է գնա, գնա: Գնաց Թբիլիսի և դրանից հետո ոչ ոք չի մտածում շենքի մասին: Մարդիք էլ դժվարությամբ են ապրում, և վերելակի շարժիչից հանել էին պղինձը. Սրանից բացի 24 ժամ ջուր էլ չունենք, գոնե 12 ժամ լինի...»,-ասում է Շալվա Ոսկանյանը:
« Նախկինում վերելակ էլ ունեինք, երիտասարդ էինք, սակայն հիմա աստիճաններով բարձրանալ շատ եմ դժվարանում: Մաքրության մասին ոչ ոք չի մտածում»,- ասում է բազմահարկանի շենքի բնակիչ 57-ամյա Թամար Փոփխաձեն:
Թամարի նման վերելակի խնդիրը հուզում է նաև շենքի բնակիչ Էլեոնորա Կախնիաշվիլիին: Տատիկը աստիճաններով բարձրանալ դժվարանում է, և ասում է, որ վերելակը շենքի համար անհրաժեշտ է:
Աշխատանքի անվտանգության մասնագետ Գիվի Դոլիձեն ասում է.
«Եթե շենքի հիմնամասին վտանգ է սպառնում, ուրեմն տեսքը պետք է փոխել:Ամեն դեպքում հիմնամասը չպետք է թրջվի: Հնարավոր է այդ դեպքում շինությունը ամբողջովին քանդվի: Բացի այդ, շենքը պետք է համապատասխանի սեյսմոլոգիական նորմերին: Պետք է վերանայել ծրագիրը, որում նախատեսված է վերելակների կառուցումը: Եթե ծրագրում տրված է վերելակի վնասվածքների մասին, ուրեմն այդ դեպքում միայն շենքի այժմյան կառուցվածքի մասին է պետք մտածել: Իսկ եթե այն վնասվածք չունի, այդ դեպքում հնարավոր է, որ միանգամից վերանորոգվի»,- ասում է Գիվի Դոլիձեն:
Ախալցիխեի քաղաքապետարանը վերելակների տեղադրման մրցույթը հայտարարել էր անցյալ տարի: Քաղաքապետարանը հերթական անգամ հայտարարեց էլեկտրոնային մրցույթ`125 895 լարի սահմաններում:
Թամարաշվիլի №2 փողոցում գտնվող 8 հարկանի շենքում վերելակը 3 տարի է ինչ չի գործում: Կորպուսի բնակչությունը վերելակների վերականգնման պահանջով Տեղական իշխանությունները դիմել են բազմիցս, սակայն ապարդյուն:
«Ծրագիրը վերելակների վերաբերյալ, հայտարարել են մի քանի անգամ, մի քանի օրվա ընթացքում տենդերը կրկին կգրենք և 2019 թվականին 8 հարկանի շենքի բնակիչները կօգտվեն ժամանակակից վերելակի ծառայությունից»,- ասում է Զազա Մելիքիձեն: