Սուրբ Սարգիսը երազում երկրորդ կեսին տեսնելու հնագույն ավանդույթն է:
24-ամյա Արևիկ Մարտիրոսյանը այն երիտասարդներից մեկն է, ով հայկական ավանդույթի բոլոր պահանջներն իրականցնելով, երազում տեսել է իր ապագա ամուսնուն:
Ավանդույթի համաձայն, Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:
Ըստ Արևիկի, եթե երազում անրա դեմքը հստակ չի երևում, ուրեմն դեռ վաղ է մտածել ամուսնանալու մասին: Երիտասարդ աղջիկը դարձել է այն մարդու կինը, ում երկու տարի առաջ, Սուրբ Սարգիս տոնին, երազում էր տեսել:
«Աղի բլիթ առաջին անգամ կերել եմ երկու տարի առաջ:Երազում մի երիտասարդ տղայի տեսա, ճիշտ է, նա ինձ ջուր չի տվել: Նա ինձ ուղակի նկարել է: Տարօրինակ տղա էր, մինչ օրս հիշում եմ այդ երազը: Չգիտեմ ինչու, չէի հավատում այս ամենին, սակայն շտապում եմ ասել, որ ես նրան իսկապես հանդիպել եմ»,- ասում է Փոքր Գոնդուրայի բնակիչ Արևիկ Մարտիրոսյանը:
Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել, որ Սուրբ Սարգսի ձիու պայտը կդրոշմի փոխինդի վրա: Հայ համայնքը այս տոնին աղի բլիթ է թխում, սակայն հոգևոր տեսչությունը սա համարում է ժողովրդական ավանդույթ: Հացի խմորը աղի պետք է լինի, այն կլոր կտրում են և այդպես եփում: Աղի բլիթները տանում են եկեղեցի, օրհնության կարգից հետո հայրը բլիթները բաժանում է ներկա երիտասարդներին, ովքեր այն ուտում են քնելուց առաջ:
Ըստ տեղացիների, Սուրբ Սարգիսը նրանց մոտ գալիս է երկուշաբթի, մնում է մինչև շաբաթ, ապա հեռանում:Այդ օրերին նրանք սպասում են տեշումների, ձյան տեսքով, և մեծ ուշադրություն են դարձնում իրենց տեսած երազներին:
Սուրբ Սարգիս տոնը հայ ազգի համար կրոնական և ժողովրդաճան տոն է համարվում: Հետևաբար Ս. Սարգիս Զորավարի տոնը ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Սուրբ Սարգիսը իր որդու հետ օգնում էր մարդկանց:Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:
Հայ ազգությունը բազում տարիների ընթացքում չի մոռացել այս ավանդույթը: Տարեց տարի ավելանում է տոնին մասնակցող երիտասարդների թվաքանակը:
«Այս տոնին մեզ մոտ հիմնականում եկեղեցի գալիս են երիտասարդները, երազահայտնության մասին մենք չենք խոսում, բայցևայնպես, չենք արգելում նրանց հուսալ և հավատալ: Սա ժողովրդի սիրած տոներից մեկն է, ուստի նրանք ցանկանում են բերել աղի բլիթները եկեղեցի: Մենք այն ընդունում ենք, որպես պահքի վերջին օրվա սնունդ: Եկեղեցին բոլորին շնորհավորում է, այս տոնի կապակծությամբ»,- ասում է Հակոբ Աբեղա Սահակյանը:
Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցում Սուրբ Սարգսի տոնը դասվում է շարժական տոների շարքին` ունի 35-օրվա տեղաշարժ: Այս տարի տոնը նշվելու է փետրվարի 4-ին: Տոնի օրը Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգ:
Նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը։ Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։
Այս տարի հայ առաքելական եկեղեցին Սուրբ Սարգիս տոնը կնշի փետրվարի 11ից մինչև փետրվարի 15-ը:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.