«Հողատարածքս կորցրել եմ»,- Սադգերում բողոքում են բարձր լարման էլեկտրագծերի տեղադրումը
Բորջոմի քաղաքապետարանի գյուղ Սադգերում, բնակչությունը բողոքում են բարձր լարման էլեկտրագծերի տեղադրման պատճառով:
Սադգերում բնակվող Նաթելա Տաբատաձեն այսուհետև հողամասը մշակել չի կարող: Գյուղացին ասում է, որ տարածքը, որտեղից բերք էր ստանում, այժմ օգտագործում են որպես էլեկտրագծային վայր, որտեղով անցնում է բարձր լարում:
Նաթելա Տաբատաձեի նման, Սադգերի բնակիչները ցավում են, որ աշտարակներն անցնում են նրանց հողատարածքների վրայով, ուստի չեն կարող վերամշակել հողը: Բնակչությունը պահանջում է ազատել իրենց հողատարածքները, իսկ էլեկտրագծերը գյուղի ծայրամասում տեղադրել:
Գյուղի բնակչությունը բազմիցս դիմել է հարկադիր մարմիններին, իսկ վերջին անգամ՝ 2019 թվականի հունվարի 25-ին: Սալոմե Վարիաշվիլին հունվարի 29-ին նամակ է ուղարկել Վրաստանի ազգային էներգետիկայի եւ ջրամատակարարման կարգավորման հանձնաժողով: Այնտեղ ասում են, որ հանդիպում անցկացվեց, իսկ արդյունքների մասին բնակչությանը և ընկերությանը նամակով տեղեկացրին:
«Էներգո Պրո Ջորջիան» պարտադրվեց հնարավորինս չափ բավարարել բնակչության ցանկությունները: Հանձնաժողովի խորհրդատվությունը պարտադիր է իրագործել: Հակառակ դեպքում այլ միջոցներ կձեռնարկվեն»,- հայտարարում է Քեթա Բերիկաշվիլին:
«Էներգո Պրո Ջորջիան» առաջին փուլն ավարտել է: Երկրորդ փուլը կսկսվի ամռանը, երբ աշխատանքների համար նյութեր կունենան: Հանձնաժողովը հետևում է գործընթացին, թե ինչպես են կատարում պարտականությունները: Իսկ բնակչությունը պատրաստվում է շարունակել դիմադրությունը: Ըստ տեղացիների՝ ընկերության աշխատակիցներին գյուղ մտնել չեն թողնելու: