Կլդեում մոտ 15 տեսակի ծառ է ծաղկում: Մոտ 150 ծառեր Էմզար Ասպանիձեն բերել է Ափխազիայից:
Նա ասում է, որ Մեսխեթի ջերմաստիճանին դիմացոծ ծառերը տնկում է: Սա միակ բանն է, որ մշակութային ժառանգության գործակալությունը անօրինական չի համարում: Հողատերը այդ տարածքում ոչինչ կառուցել չի կարող: Նրա նախագիծը կմնա անավարտ:
![](/images/temp/2019/04/26/36bac0a17743bec7c68fd89342468e4a.jpg)
«Նիալա» ՍՊԸ-ն մեսխական ճարտարապետական ոճի համալիրի նախագիծը հետաձգել է: Էմզար Ասպանիձեն ասում է, որ ավանդական հողե տներից հյուրանոց կկառուցվի, բայց թե երբ՝ չգիտի:
«Մեզ համար անհասկանալի պրոցեսներ են սկսվել: Այն, ինչ մենք արել ենք, որեւէ օրենսդրության հակառակ չէ: Չնայած սրան, մենք պատվով դիմեցինք քաղաքապետարան: Կանաչապատման համար թույլտվություն ստացանք, ուից հետո պաշտոնապես դիմեցինք գործակալությանը `հնագիտական վերահսկողություն իրականացնելու համար, մեզ հետ կապնվեցին եւ ասացին, որ նրանց աշխատակիցները ներկա էին աշխատանքների կատարաման ժամանակ: Աշխատավորներին սպառնում էին...»,- ասում է Էմզար Ասպանիձեն:
![](/images/temp/2019/04/26/2c0ce24c3e3cb7bcc07376e66cd94cf9.jpg)
«Չեմ կարծում, որ վարչախմբի համար կանխամտածված խոչընդոտ կլինի»,- ասում է նա և նշում այն մարդու անունը, ում ըստ նրա,ձեռնտու չէ հյուրանոցի կառուցումը:
«Նիալա» ՍՊԸ-ն տարածքում աշխատանքները և կանաչապատումը սկսել է 2018 թ. Նոյեմբերին: Գործակալությունը եւ քաղաքապետարանը Մի քանի անգամ խնդրել են դադարեցնել աշխատանքները: Էմզար Ասպանիձեի համար Նիկոլոզ Անթիձեի դիրքորոշումը անհասկանալի է:
Հյուրանոցի ծրագիրըԾրագրի համաձայն `13 000 քմ տարածքում կա 12 «տեռասա», 5-8 սենյակ յուրաքանչյուրի համար: Հյուրանոցից կօգտվեն ոչ միայն զբոսաշրջիկները: «Ազգային նշանակության նախագիծը» կրթական նպատակ կունենա:
Էմզար Ասպանիձեն եւ Մոսկվայի նախկին փոխնախագահ Սոսո Օրջոնիկիձեն բիզնես գործընկերներ են: Մեսխ գործարարները համագործակցում են մի շարք նախագծերում:Ասպանիձեն ասում է, որ «Ազգային ծրագիրը» ապագայում անպայման կվերանայեն: