Թբիլիսիում, Վրաստանի բժշկության թանգարանում տեղադրված է Սամցխե-Ջավախքի առաջին դեղագործի դիմանկարը:
Սորբոնի համալսարանի ուսանող՝ դեղագործ Իոանե Մաիսուրաձեն ծագումով Ախալցխայից էր:
Ռաբաթում, սեփական ուժերով կառուցված տան մի մասը ձևափոխեց, բժշկական գույքագրում տեղադրեց և հարավային Վրաստանում բացեց առաջին դեղատունը: Վաճառում էր հաբեր, իր իսկ ձեռքերով պատրաստած քսուկներ և բուժիչ դեղաբույսեր:
Իոանե Մաիսուրաձեն, իր հայրենի տարածաշրջանում դեղատուն բացելու որոշումն ընդունել է Սոլոլակում, դեղագործ ՇԱրլ Շմիդտի դեղատանն աշխատելու ժամանակ: Կովկասում թույլատվություն ստանալու համար հայտարարություն գրեց: 1865 թ. Շմիդտի խորհրդատվությամբ և Մոսկվայի պետական համալսարանի դիպլոմի ներկայացմամբ թույլտվություն ստացավ:
Ավելի ուշ դեղագործության բաժին հիմնել է նաև Աբասթումանում: 1867-ին գիտելիքների բարձրացման նպատակով նա ուղղարկվեց Ֆրանսիա, Սորբոնի համալսարան, սակայն ժառանգության հետ կապված դժվարությունների պատճառով նա մեկ տարուց վերադարձավ հետ և մինչև կյանքի վերջ ապրել է այստեղ:
Տարիների ընթացքում համագործակցում էր «Ցիսկարի» ամսագրի հետ, որտեղ մի քանի պատմվածքների հեղինակ էր:
19-րդ դարի երկրորդ կեսին Ախալցիխեի եկեղեցիներում արգելվեց վրացերեն լտզվով պատարագներ անցկացնել: Տեղական մտավորականների խնդրանքով, 1864-ին Իոանե Միսուրաձեն իր իսկ հնարավորություններով հրատարակեց 307 էջանոց աղոթքների հավաքածու վրացերեն լեզվով:

Նրա հայրենի քաղաքի բնակչությունը տարածաշրջանի առաջին դեղագործի գործունեության մասին գրեթե ոչինչ չգիտեն:
Դեղագործության գործունեությունից բացի, Մեսխեթի առաջին դեղագործն ուներ այլ ծրագրեր: Նա Ախալցիխեում, այնտեղ, որտեղ հիմա կանգնած է Թամար թագուհու արձանը, 1878 թվականին հիմնադրեց Լիմոնադի առաջին գործարանը: Ձեռնարկության արտադրանքը 1902 եւ 1913 թվականներին մասնակցել է միջազգային ցուցահանդեսների, որտեղ արժանացել է ոսկե մեդալների:
«Ախալցիխեում, այժմյան համալսարանի տարածքը պապիկիս էր պատկանում: Այդ վայրերը նախկինում «Ֆանտազիա» էինք կոչում: Հենց այդտեղ, Իոանե Մաիսուրաձեն տնկել էր վրաց-եվրոպական խաղողը եւ ստեղծել պտղատու այգիները,որը ներկրում էր Ֆրանսիայից»,- պատմում է Իոանե Մաիսուրաձեի եղբոր թոռնիկ՝ Թենգիզ Մաիսուրաձեն, ով նույնպես դեղագործ է:

«Կանաչ դեղատան» հիմնադիր Թամազ Միսուրաձեն
Իոանե Մաիսուրաձեն Հարավային Վրաստանում գրականության հրատարակման հասարակության հիմնադիրներից մեկն էր: Նա ամեն տարի գումար էր փոխանցում կազմակերպության համար:
Դեղագործը ընտանիք երբեք չի ունեցել: Նա մահացել է 1886 թվականին, 52 տարեկան հասակում: Կարողությունը թողել է իր եղբոր որդիներին: Նրա հետնորդներից Անտոնը և Իոսեբը նույնպես զբաղղվեցի դեղագործությամբ: Իոսեբը հորեղբոր հիմնադրած դեղատունը Ռաբաթից տեղափոխեց քաղաքի կենտրոն:

Առաջին վրացի դեղագործը թաղված է քաղաք Ախալցիխեում: