Ախալցիխեում վերջին զանգն ավարտվեց ավտովթարով
Ախալցիխեի հանրային դպրոցներից մեկի ավարտական դասարանի աշակերտները, ովքեր նշում էին վերջին զանգը, ավտովթարի են ենթարկվել:
Բորջոմի մոտ միմյանց բախվել են «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի մեքենաները: Մեքենաներից մեկում գտնվում էին դպրոցի աշակերտները:
«Ղեկին 11-րդ դասարանի աշակերտ էր նստած: Ընկերները նշում էին դպրոցի ավարտը, ավարտականների հետ գնացել էին շրջելու»,- ասում են աշակերտի ընկերները:
Պատահարի հետևանքով ոչ ոք չի վնասվել: Վնաս կրել են միայն մեքենաները: Դեպքի վայր օպերատիվորեն ներկայացել են ոստիկանության աշխատակիցները: ՆԳՆ-ի տեղեկության համաձայն՝ օրինախախտ վարորդի ինքնությունը պարզելուց հետո, նա տուգանվել է վարչական օրենքով: