Եռահարկ կառույցը, որտեղ 12 տարի գործում էր տուբերկուլոզի հիվանդանոցը, երեք շաբաթ շարունակ ծանր տեխնիկաներով քանդում են:
Աբասթումանում բուժավայր «Զեկարիի» փլուզման աշխատանքները արագ տեմպերով են ընթանում: Տարածքը հողին հավասարեցնելուց հետո, տեղում կառուցվելու է ժամանակակից հյուրանոց:
Տրակտորիստ Ռեզո Օբոլաշվիլիին Աբասթումանի մուտքի մոտ թոքային հիվանդների վերականգնողական կենտրոնի կառուցումից հետո տեղափոխեցին, մասնակցելու «Զեկարի» բոժավայրի փլուզման աշխատանքներին: Ասում է, որ հիվանդանոցի շենքի փակումը այստեղ աշխատողների համար վտանգավոր չէ: Մինչ աշխատանքների սկսելը մաքրության աշխատանքներ տարվել են, իսկ աշխատակազմը օգտագործում է անվտանգության բոլոր միջոցները:
Պատմական, սակայն վատթարային իրավիճակում գտնվող կառույցի փլուզումը բնակչության մի մասի համար ընդունելի է, իսկ մի մասը ասում է, որ կառավարությունը թոքերից հիվանդ մարդկանց համար սխալ տեղ են ընտրել և անտառից «անապատ» են տեղափոխել:
«Քաղաքապետարանում ծրագիր դեռ չենք ստացել: Ամենայն հավանականությամբ կկառուցվի հյուրանոց: Հիմա պահանջը միայն քանդելն է»,- ասում է Ադիգենի քաղաքապետարանի ենթակառուցվածքային բաժնի պետ Գոդերձի Սխիրտլաձեն:
![](/images/temp/2019/05/23/cf9f2bc2c7ebb956d3d02539bf915898.jpg)
Նոր սեփականատիրոջ հետաքրքրություններում միայն բուժավայրի տարածքը չէ: Նոր հասցե կունենան բնակիչները, ում համար կառուցվում է նոր համալիր:
Մինչ փլուզումը, «Զեկարին» Աբասթումանի բուժավայրերից (առողջարան-հանգստավայրերից) ամենամեծն էր: Բուժավայրի պատմությունը կապված է 19-րդ դարի վերջին, Ռուսաստանի մեծն Գիորգի Ռոմանովի այցի հետ: Գիորգի Ալեքսանդրեի Ռոմանովը թոքերի ծանր հիվանդությամբ տեղափոխվել էր բուժավայր. Հատուկ նրա համար, 1924 թվականին բուժիչ-ջերմային ջրերի ավազան և պալատ կառուցվեց: Փոքր ուշ պալատում սկսեց գործել առողջարան «Զեկարը».