Ողբերգական ավտովթարից զոհվել է մեկ երիտասարդ
Ասպինձայում ավտոճանապարհային պատահարի հետևանքով տեղում մահացել է Նիժգորիի բնակիչը:
Սարո-Խիզաբավրա կապող ճանապարահատվածում ավտովթարի զոհ դարձավ մոտ 20-ամյա Շ.Գ.-ն:
Ծանր իրավիճակում գտնվող վարորդը շտապ օգնության մեքենայով այժմ տեղափոխվում է Ախալցիխեի հիվանդանոց:
Տեղացիները 9-րդ ալիքին տեղեկացնում են, որ երիտասարդները նշում էին Քրիստոսի Համբարձման տոնը, ուստի հարբած լինելը բացառված չէ:
Ավտովթարը տեղի է ունեցել խնջույքից հետ վերադառնալուց: