Թամարաշվիլի փողոցում շինարարական նյութերի մնացվածքներին տեղացիները ավելացրել են նաև աղբ
13.06.2019
Ախալցիխեի Թամարաշվիլի փողոցում եռահարկ շենքի դիմաց ցեմենտի պարկեր, տոպրակներ և այլ շինարարական նյութերի մնացորդներ է լցված:
Տեղացիներն ասում են, որ աղբը աշխատողները թողեցին այն ժամանակ, երբ ավարտել են դարպասի վերանորոգման և ֆասադային ներկման աշխատանքները: Շինարարական նյութերին տեղացիները ավելացրել են նաև կենցաղային աղբը:
Կոբա Գելաշվիլին ապրում է Թամարաշվիլի փողոցում: Ասում է, որ վերջին ժամանակներում նրա և հարևանների աղբավայր դարձած տեղը անբարեհարմարություն է ստեղծում: Բնակելի տան դիմաց շինարարական նյութերից բացի, պոլիեթիլենային պարկեր և պլաստմասե շշեր են թափված:
«Բոլորիս անհանգստացնում է այս աղբը, կսպասենք շինարարական աշխատանքների ավարտին, իսկ եթե ոչ, ապա մեր ուժերով տարածքը կմաքրենք»,- ասում է Կոբա Գելաշվիլին:
9-րդ ալիքի հետ զրույցում կանանցից մեկն ասեց, որ շինարարական նյութերը անտուն շների ապաստան են դարձել: «Տներս ներկեցին, այն աղբը, որե հեռացրել էին, հավաքեցին պատուհանների տակ և գնացին: Եթե մեկը արկղ կամ որևէ աղբ է հավաքում, ամեն ինչ լցվում է այդտեղ: Ամբողջ աշբը լցվում է տները: Շները գալիս այստեղ քնում են»,- ասում է Թամարաշվիլի փողոցի բնակիչը:
Ախալցիխեի քաղաքապետարանում ասում են, որ Թամարաշվիլի փողոցում թափված աղբի մասին տեղեկություն չունեն: Իսկ ինքնակառավարությունում պարզաբանում են, որ աշխատակիցները աղբը աստիճանաբար հեռացնում են:
Ընկերությունը, որը իրականացրել է Թամարաշվիլի փողոցի աշխատանքները, ասում է, որ աշխատանքները դեռ շարունակվում են և չեն ավարտվել: 9-րդ աշխատակիցներին ընկերության աշխատակիցները տեղում չեն հանդիպել: Բնակչությունն ասում է, որ վերջին օրերին ոչ ոք չի երևացել:
«Հոգնել ենք, ամեն կիրակի աղբը թափելուց: Թաղամասը տուն չէ, որ ամեն օր մաքրես, երբ ավարտենք աշխատանքները, այդ ժամանակ էլ ամեն ինչ կմաքրենք»,- ասում է ՍՊԸ «ABEKA»-ի գլխավոր ինժիներ՝ Գիորգի Մեկերիշվիլին: Ըստ նրա, շինարարական աշխատանքները Թամարաշվիլի փողոցում կավարտվեն 10 օրից: Շինարարական նյութերից փողոցը կազատվի միայն աշխատանքների ավարտից հետո:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.