«Կառավարության դեմ ընդդիմախոսները հրահրում են կազմակերպել»,-Գիորգի Գվարամաձե
«Վրաց երազանքի» կուսակցության գլխավորներից մեկը Թբիլիսիում ընթացող ակցիայի իրադարձություններում տեսնում է «ընդդիմության» հետքը:
Գիորգի Գվարամաձեի կարծիքով, Թբիլիսում վերջին օրերին ընթացող իրադարձություններից խուսափելն անհնար էր, քանի որ վրաց երազանքի ընդդիմախոսները օգ
տվեցին առիթից և ընդդիմություն կազմակերպեցին:
«Լավ երևում է, թե ուր են տանում հասարակությանը ազգայինները և Եվորապական Վրաստանի անդամները: Ամեն կերպ փորձում են, որ պետությունում լինի ապակայունություն և բնակչությանը հրահրում են դեպի խառնաշփոթը»,- ասում է Գիորգի Գվարամաձեն:
«Վրաց երազանքի» կուսակցության գլխավորը նաև արձագանքում է Ռուսաստանի դաշնության որոշմանը, որը արգելում է թռիչքը, Ռուսաստանից Վրաստան:
«Այս որոշումը հնարավոր է խնդիր հանդիսանա երկրում տուրիզմի զարգացման հարցում: Հնարավոր է այս պատճառով զբոսաշրջիկների թիվը նվազի: Իսկ այս դեպքում, երկրի բյուջեի հետ մեկտեղ վնասվում է նաև մասնավոր բաժանմունքը»,- պատմում է Գիորգի Գվարամաձեն: