Երկաթուղու աշխատակիցները գործադուլ են հայտարարում
Երեք օր շարունակ Ախալքալքում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կայարանի աշխատանքներն ընդհատվել են:
Աշխատակիցները գործադուլ հայտարարել են ուշացված աշխատավարձերի պատճառով:
Աշխատանքերը վերսկսել չեն պատրաստվում այնքան ժամանակ, մինչև մի քանի ամսվա աշխատավարձի վնասը չփոխհատուցեն:
«Մոտավորապես 60 աշխատավոր ենք, փողոցում չենք հավաքվում և չենք գոռում, տանն ենք և չենք շարունակում աշխատանքները»:
«Արդյունքի հասնել չկարողացանք, ամիներ շարունակ աշխատում ենք, իսս երբ աշխատավարձ ենք պահանջում, ասում են վաղը կլինի, մյուս օրը կլինի: Այսքան ժամանակ է անցել»,- ասում են աշխատավորները:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքի հատվածի տնօրեն Մուրադ Բուրաձեն նշում է, որ այժմ աշխատանքները տրվում են այլ ընկերությունների: Ըստ նրա, սկզբում պետք է լուծեն ընկերությունն ընտրելու խնդիրը, իսկ հետո կկարգավորվեն աշխատավարձի հարցերը: Բուրաձեի խոսքով, այս ընթացքը կտևի մեկ շաբաթ:
Սպը-ի տեղեկությունների համաձայն, գործադուլի պատճառը հայտնի է, իսկ աշխատավարձերի փոխհատուցումը կտրվի մեկ շաբաթից: