«Աշխատավորների աշխատավարձային վնասը կտրվի հուլիսի 9-ին»,- գործատու:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու աշխատավորների աշխատավարձը 5 օրից կփոխանցեն:
Այս մասին տեղեկացնում են ՍՊԸ «Ադրբեջանի երկաթուղային մասում»: Ըստ տնօրենի, գործադուլ հայտարարած աշխատավորները երեքշաբթի օրը կստանան իրենց աշխատավարձը: Էրեկլե Շենգելիան, աշխատավարձերի ուշացման պատճառ համարում է պայմանագրի լրացված ժամկետը:
«Նրանք իրավացի են, սակայն այս խնդիրը ունի նաև այլ պատճառ: Սահմանափակ պատասխանատվության ընկերությունների միջև պայմանագրի ժամկետը լրացել է: Աշխատավորներին բացատրեցինք, որ պայմանագրի վերսկսման համար ժամանակ է անհրաժեշտ: Ոմանք հասկացան, ոմանք՝ ոչ, այդ իսկ պատճառով ընդհատեցին աշխատանքը: Բայց սա չի նշանակում, որ բոլորը դադարել են: Մեզ համար նշանակություն չունի, հինգն են գործադուլ անում, թե հազարը: Բոլորին կփոխհատուցենք: Նոր պայմանագիրը ստորագրվեց հուլիսի 2-ին: Աշխատավորների վնասը 2-3 ամիս էր: Երեքշաբթի հուլիսի 9-ին, ամբողջ աշխատավարձը կտրվի»,- ասում են ՍՊԸ «Ադրբեջանի երկաթուղային մասում»:
Նա նշում է, որ աշխատանքները ամբողջովին չէին դադարեցվել: Ախալքալաքում ընթանում է կայարանի կարգավորման աշխատանքները: Այստեղ մոտ 50-60 անձ է աշխատում: Չորս օր շարունակ Ախալքալքում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կայարանի աշխատանքներն ընդհատվել են: Աշխատակիցները գործադուլ հայտարարել են ուշացված աշխատավարձերի պատճառով: Աշխատանքերը վերսկսել չեն պատրաստվում այնքան ժամանակ, մինչև մի քանի ամսվա աշխատավարձի վնասը չփոխհատուցեն: