Մերժում «պատվավոր ծերությանը»
Քաղաքացիները հավաքվող կենսաթոշակային համակարգը լքում են:Հուլիսի 11-ի տվյալների համաձայն՝ հիմնադրամից դուրս է եկել 40 տարեկանից վեր 16 պատգամավոր, այդ թվում նաև «Վրաց Երազանքի» մաժորիտար՝ Կախա Օքրիաշվիլին:
49-ամյա Գիորգի Լոմսաձեն աշխատում է մասնավոր բաժնում: նրան կհանդիպեք սոցիալական ծառայության գործակալությունում, ուր գնացել է հավաքվող կենսաթոշակային համակարգից դուրս գալու համար հայտարարություն գրելու:
«Առանց այն էլ ցածր աշխատավարձ ունեմ: Թոշակայինն էլ որ պահում են, ոչինչ չի մնում: Աշխատավարձս բարձր որ լիներ, մեկ վայրկյան անգամ չէի մտածի»,- ասում է Գիորգի Լոմսաձեն:
Սոցիալական ծառայության գործակալություն գնացած աշխատավորներից, այս պատճաից բացի կլսեք նաև մեկ այլ հանգամանք: Նրանց մի մասը թոշակային հիմնադրամին չի վստահում:
Ի տարբերություն այս երկու պատճառներին, թոշակային համակարգը չի ցանկանում լքել Նոդարը: Միջին հասակի մարդը մասնավոր ընկերության աշխատակից է: Ասում է, որ շուտով կհասնի կենսաթոշակային տարիքին եւ կուտակված գումարով կստանա կանոնավոր կենսաթոշակ:
Կուտակվող թոշակային համակարգը լքել կարող է ան անձը, ով 2018 թվականի օգոստոսի 6-ին եղել է 40 տարեկան: Եթե անձը 40 տարեկան դարձել է 2018 թվականի օգոստոսի 6-ից հետո, ապա կենսաթոշակային համակարգը լքելու իրավունք չունի: Նրանք, ովքեր ցանկանում են հեռանալ համակարգից, սոցիալական ծառայությունների գործակալությունում հայտարարություն պետք է գրեն:
«Մեզ պարտադրվում է միայն ստանալ հայտարարությունը և տեղադրել բազայում: Բազայում գրանցվելու հետո ինքստինքյան լքում է համակարգը»,- ասում են սոցիալական ծառայությունների գործակալությունում: Դավիդ Գոգալաձեն նշում է,որ վերջին ժամանաներում թոշակային համակարգը լքողների քանակը նվազում է:
Կենսաթոշակային համակարգում նշում են, որ հիմնադրամում գրանցվել է 844.000 աշխատող,իսկ նրանց համար փոխանցված օգուտը՝ 3 800 000 լարի է:Հաստատության տվյալների համաձայն, այս պարագայում հիմնադրամից հեռացել է աշխատակիցների 13%-ը:
Կուտակվող կենսաթոշակային համակարգը գործում է 2019 թվականի հունվարի մեկից: Ծրագրում ներգրավված է Վրաստանում աշխատավարձ ունեցող յուրաքանչյուր քաղաքացի: Մինչ 40 տարեկան անձանց մասնակցությունը ծրագրում պարտադիր է, իսկ 40-ից վեր՝ տրվում է ընտրության հնարավություն: