Ախալցխացի Մարիամ Դևնոսաձեի գաղափարը ընտրված է Բրիտանիայի ծրագրում
«Big Idea Challenge» - ի ազգային մրցույթում հաղթողների թվում է 19-ամյա Մարիամ Դևնոսաձեն: Բրիտանիայի խորհրդի կողմից հայտարարված «Ստեղծագործական կայծ» ծրագրում, սեփական կարծիքը ախալցխացի աղջիկը գրանցեց 2 ընկերների հետ: Նրանց նախագիծը «Virtual Tickets»-ը դարձավ համաժողովրդական ընտրություն:
«Մանկուց ուզում էի ստեղծել մարդկանց համար արժանի պրոդուքտ: Ինչ որ բան, որը կարող էր նպաստել հասարակության բարօրության բարելավմանը: Իմ ընկերները ՝ Ռեզին և Սոփոն էլ նույն ցանկությունն ունեին, դրա համար որոշեցինք մտածել վիրտուալ տոմսերի մասին»,- ասում է Մարիամ Դևնոսաձեն:
Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ 3 ընկերների կողմից սիրված երաժշտական փառատոն՝ «Tomorrow lend»-ը նշանակվեց Եվրոպայի երկրներից մեկում: Իսկ վրացի ուսանողները այնտեղ գտնվելու համար ոչ մի հնար չունեին:
Մի երեկո, երբ ընկերները հավաքվեցին, գաղափար առաջացավ, որ ստեղծեն այնպիսի հեռախոսային ապլիկացիա, որի միջոցով հնարավոր կլիներ տոմսեր ձեռք բերել ցանկալի միջոցառման համար: Ընկերները մտածում էին այն ուղղությամբ, որպեսզի 360 աստիճանային կամերայով և 3D ակնոցների միջոցով տանից կարողանան դիտել ընթացքը:
Ուսանողները 3 ամիս շարունակ մշակում էին գաղափարը, իսկ ծրագրի մանրամասների մասին քննարկելու համար հավաքվում էին Իլիայի պետական համալսարանում:
«Մեր գաղափարը հասանելի է աշխարհի բոլոր պետություններում, որտեղ միջոցադռում կամ համերգ է պլանավորվում: Սրանով մարդիկ կկարողանան խնայել փողերը և ծախսել այլ գործերում»,- ասում է Մարիամը:
«Big Idea Challenge» - ի ազգային մրցույթում մասնակցում է 7 պետություն: Վրաստանից գրանցվել է շուրջ 63 հայտարարություն: Այս գաղափարներից մեկը ժողովրդի, իսկ մյուսը ընտրվել է ժյուրիի կողմից: Մրցույթը պարունակում է 3 կատեգորիա՝ ստեղծագործական, թվային և կրեատիվ: Մարիամի խումբը ներկայացել էր թվային մասում:
Հաղթանակից հետո, Բրիտանիայի խորհուրդը Մարիամի խմբին 50-ժամ Skype կուրս՝ «Մենթորինգ» ֆինանսավորեց: Երիտասարդները հնարավորություն ունեն բրիտանացի բիզնեսմեններից լսել այնպիսի խորհուրդներ, որոնք կօգնեն նրանց ծրագրի իրականացման հարցում:
Երեք երիտասարդները ունեն գաղափար, բայց չունեն ծրագրի համար անհրաժեշտ ֆինանսներ: Մարիամը և նրա ընկերները օգնություն կնդունեն բոլոր այն մարդկանցից, ովքեր կարող են նրանց օգնել երազանքի իրականացման հարցում: