Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը աշխատունակ տարիքի անձանց կենսական մինիմումը հաշվում է ամեն ամիս։ Վերջին տվյալներով, հունիս ամսվա կենսական մինիմումը 2 լարիով նվազել է և կազմել է 188.1 լարի:
Գումարի 70%-ը կազմում է մթերքը, իսկ 30%-ը հագուստը, կոմունալ ծախսերը, դեղերը և ամենօրյա օգտագործման իրերը։
Հաշվի առնելով արժեզրկումը, կենսական մինիմումը սպառողական զամբյուղում մտնող մթերքի գներով է հաշշվում։
Վրաստանում կենսական մինիմումի մասին կանոնը ընդունել են 1997 թվականին։ Կանոնի համաձայն, նշված գումարը սոցիալական կողմնորոշում է, որը օգտագործվում է աշխատավարձերի, թոշակների, կրթաթոշակների կամ օգնությունների նվազագույն քանակի որոշման համար։
Կենսական մինիմումի տվյալները, 2004 թվականից մինչև այսօր, տեղադրված են Սաքստատի վեբ-կայքում։