Ախալքալաքում 3 երիտասարդների ձերբակալումը դիմադրություն ստեղծեց
Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղ Կարծախում, ոստիկանությունը 3 անձ ձերբակալեց: Երիտասարդ տղամարդիկ մեղադրվում են սահմանային ոստիկանության վրա խմբային բռնություն գործադրելու մեջ:
Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն, սահմանային ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ձերբակալվել է Կարծախ գյուղի երեք բնակիչ:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննությունը սկսել է Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է այնպիսի հանցանք, ինչպիսին է «դիմակայում, սպառնալիք կամ բռնություն հասարակական կարգի պահապանի կամ այլ պետական ծառայողի նկատմամբ»:
«Կարծախ գյուղի երեք բնակիչները կալանավորվել են դատավորի որոշման հիման վրա: Սահմանն անցնելու ժամանակ, ոստիկանները նրանց կանգնեցրել են, որի պատճառով վերջիններս ֆիզիկական բռնություն են գործադրել»,- 9րդ ալիքի մոտ ասում է ՆԳՆ-ի մամլո գործակալությունում:
Հանցանքը պատժվում է 4-7 տարի ազատազրկմամբ:
22, 23 և 24 տարեկան երիտասարդների ձերբակալման պատճառով, jnews.ge լրատվական կայքի տեղեկության համաձայն, երեկ, մոտ մեկ ժամ Կարծախ գյուղի բնակիչներն արգելափակել են պետական ճանապարհը եւ բացատրություն են պահանջել, թե ինչու են գյուղացիները ձերբակալվել: