Ախալցիխեում, Մեբաղիշվիլիի փողոցում գտնվող էլեկտրոէներգիայի բարը փորված է: Տեղացիներն ասում են, որ այստեղ խաղում են փոքր երեխաները և նրանց վտանգ է սպառնում: Քամու ժամանակ փորված ձողը հակվում է, տեղացիները վախենում են, որ բարը կարող է ընկնել:
«Ողբերգություն կլինի, բակում երեխաներ են խաղում և շատ վտանգավոր է: Հնարավոր է այնպես պտտվի, որ իմ տան կողմն ընկնի»,- ասում է Հասմիկ Մալխասյանը:
Նա Ախալցիխեի քաղաքապետարանին նամակով դիմել է, սակայն ինչպես նա է ասում՝ ապարդյուն:
«Ով շրջում է Էներգո-պրո-ից, նրանց էլ ասեցի, որ այս խնդիրը անհանգստացնում է, բայց մինչ օրս ոչինչ չի արվել»,- պատմում է Հասմիկը:
Տեղական բնակչության տեղեկությամբ, բարը 4 տարի շարունակ այս իրավիճակում է: Վտանգից խուսափելու համար բնակչությունը բարը ամրացրել է երկաթով:
9-րդ ալիքը կապնվեց Էներգո-պրո-ի հետ: Ընկերությունում ասեցին, որ նշված բարը մյուս շաբաթ կփոխվի: