Նինոծմինդայի գյուղ Գանձայում, էլեկտրական հոսանքը հարվածել է «Energo Pro Georgia»-ի աշխատակցին: Տղամարդը տեղում մահացել է:
Ընկերույթունում ասում են, որ նա ենթակայանի վարպետն էր: Նրանք պատրաստվում են իրավապահների հետ միասին աշխատել մահվան պատճառը հաստատելու համար:
"«Փորձված աշխատակից էր: Հավանաբար տեշի է ունեցել աշխատանքային անվտանգության կանոնների խախտում: Չնայած կպարզենք նաև այն, թե երբ և որ աշխատանքի ժամանակ է հոսանքը հարվածել»,- ասում է «Energo Pro Georgia»-ի մամլո ծառայության պետ՝ Ավթո Դվալիշվիլին:
Ներքին գործերի նախարարությունը հետազոտությունն արդեն սկսել է: