Հասարակություն
Վրաստանը կորոնավիրուսից մահացածների թաղման նոր կարգ է մշակել
Վրաստանի առողջապահության նախարարությունն ու Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնը մշակել են COVID 19-ից մահացածների հուղարկավարության կարգ:

Խորհրդատվություններ են արվել, որպեսզի նվազագույնի հասցվի կորոնավիրուսից մահացածների միջոցով վարակի հետագա տարածումը: Ըստ առողջապահության նախարար Եկատերինե Թիկարաձեի հրամանի՝ պարտադիր կետեր են

Կորոնավիրուսի ախտորոշմամբ հանգուցյալին տեղավորել դիերի համար նախատեսված պարկում, դրսից փակցվում է վարակի միջազգային խորհրդանիշը:
Կատարվում է պարկի ու դիակի ախտահանում
Դին հիվանդանոցից տեղափոխվում է պարկով, որի բացելն արգելվում է հուղարկավորելու ցանկացած պահին:
Հանգուցյալի հուղարկավորությունը պարտադիր պետք է կատարվի ժամանակին՝ ոչ ավել քան 72 ժամ, նաև խուսափել բազմամարդ հոգեհանգստի արարողությունից:
Կորոնավիրուսի հաստատվելու կամ կասկածի դեպքում բացառվում է դիակի զմռսումը, կամ այլ հավելյալ շփումը, այդ թվում դիահերձումն՝ առանց համապատասխան անհրաժեշտության:
Համապատասխան (սգո) ծառայությունը պետք է տեղեկացվի մահն արձանագրվելուց հետո ոչ ուշ քան մեկ ժամում, իսկ ընտանիքի անդամները պետք է իրազեկված լինեն ժամանակին տեղափոխման մասին:

Նման միջոցներ արդեն ձեռնարկվել են մի շարք երկրներում, որտեղ հիվանդությունը հասցրել է տարածվել, ու մահվան դեպքեր են գրանցվել: Օրինակ՝ Իտալիայում, ուր մահացածների թիվն անցել է 8000-ից, արգելվել է հանգուցյալին կարգի բերել, իսկ թաղման սրահներ տեղափոխում են փակ դագաղներով, որոնք բացելու իրավունք հարազատները չունեն: Իտալիայում նաև արգելվել է թաղմանը 2-ից ավել մարդու ներկայությունը:

Հիշեցնենք՝ Վրաստանում մահվան դեպք չկա, Վրաստանի 3 քաղաքացի մահացել է Իսպանիայում բռնկման ժամանակ:

Մարտի 27-ի ժամը 23:00-ի դրությամբ՝

Վարակակիր է 83 մարդ

Կարանտինում է 4500-ը

Հատուկ հսկողության տակ է 247-ը

Ծանր է 4-ը

Ապաքինվել է 14-ը:
Նյութի աղբյուր՝ Ալիք Մեդիա
Facebook Twitter
Եղանակը
Թբիլիսի 14 °C
img
Բորջոմի 11 °C
img
Ադիգենի 17 °C
img
Ախալցիխե 10 °C
img
Ասպինձա 9 °C
img
Ախալքալաք 7 °C
img
Նինոծմինդա 7 °C
img
Աբասթուման 9 °C
img
Բակուրիան 6 °C
img
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.