Հասարակություն
Ինչպես է ազդել արտակարգ իրավիճակը Նինոծմինդայի քաղաքացիների վրա
Նինոծմինդա քաղաքի բնակչուհի Արուսյակ Արոյանը կորոնավիրուսային համավարակով հաստատված կարանտինի պատճառով մնացել է առանց աշխատանքի: Արուսյակը աշխատում էր մասնավոր ռեստորանում: Երկրում հաստատված արտակարգ իրադրության պայմաններում ռեստորանների և սրճարանների փակվելուց հետո նա այլևս չի աշխատում: ՛՛Ինչպես պետք է ապրենք նման պայմաններում: Երեխաներս Ռուսաստանում են, նրանք էլ իրենց ընտանեկան հոգսերն ունեն: Թոշակ ստանալու տարիք չունեմ, Սոցիալական ապահովագրության ընկերությունից նպաստ չեմ ստանում։ Այս մեկ ամսվա մեջ արդեն չունեմ կոմունալ վճարումները և գնումներ կատարելու գումար։ Վերջիվերջո մեկը պետք է լինի, որ մտածի բնակիչների մասին:

Պաշարում մի քանի պարկ մակարոն է մնացել, որը ևս շուտով կսպառվի: Ընտրությունների ժամանակ ղեկավարությունը խոստանում է, որ կօգնի բնակիչներին, նրանց կողքին կլինի դժվարին պահերին, իսկ հիմա երբ ղեկավարության օգնության կարիքը կա, նրանք չկան: Մենակ Կոնստիտուցիայի փողոցում ապրում է 10 ընտանիք, որոնց անդամները չունեն պետական աշխատանք, իսկ պետությունը ոչ մի օգնություն չի տրամադրում; Օրեցօր խանութում ապրանքը թանկանում է, ոչ մեկ հսկողություն չի իրականացնում: Երբ դիմում ես ղեկավարությանը, ոչ մի հարցի համար լիարժեք պատասխան չես ստանում՛՛:

Արուսյակի վիճակում հայտնված մարդիկ շատ են, ովքեր մնացել են առանց աշխատանքի խանութների, գեղեցկության սրահների և ռեստորանների փակվելուց հետո:

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրադրությունը ազդել է նաև Նինոծմինդա քաղաքի մեկ այլ բնակչուհու վրա, ով նույնպես համամիտ չէ կառավարության կողմից մտցված սահմանափակումների հետ: Արմենուհու ընտանիքը ֆինանսական կախման մեջ է Ռուսաստանից, քանի որ որդին մեկնում է արտագնա աշխատանքի, իսկ հիմա այլևս չի կարող գնալ Ռուսաստան:

՛՛Մեր ընտանիքում պետական ծառայող չկա, մեր ուժերով գոյատևում էինք, իսկ կառավարության աջակցությունն էլ մեզ չի վերաբերում: Լինելով բարձրլեռնային գոտու բնակիչ ինչպես կարող ենք այդքան քիչ գազ և էլեկտրաէներգիա ծախսել:Մեր պատգամավոր Հենզել Մկոյանը կարող էր բարձրաձայնել այս խնդրի մասին և լուծում տալ: Ստեղծված իրավիճակում մունիցիպալիետտում կարող են լինել գողություններ և սպանություններ՛՛,- նշում է Արմենուհին:
Ինչպես տեղեկացանք քաղաքապետ Անիվարդ Մոսոյանից, այս փուլում նախատեսված չէ օգնություն մասնավոր հատվածում աշխատող քաղաքացիների համարՙ իսկ քաղաքապետարանը օգնություն տրամադրում է միայն սոցիալապես անապահով ընտանիքներին:

Միջազգային արժութային հիմնադրամի տվյալներով՝ Վրաստանի կառավարությունը ամեն ամիս կորոնավիրուսային համավարակի պատճառով առանց աշխատանքի մնացած քաղաքացիներին վճարելու է 150 լարի: Փոխհատուցումը վերաբերում է այն մարդկանց, ովքեր մինչ համաճարակը վճարում էին եկամտային հարկ և դադարել են գործունեություն ծավալել: Աշխատանքային հաստիքները պահպանած ընկերությունները ևս պետք ստանան պետական սուբսիդավորում:

Սակայն այս մասին Վրաստանի կառավարության կողմից ոչ մի հայտարարություն չկա:

Nor.ge
Facebook Twitter
Եղանակը
Թբիլիսի 14 °C
img
Բորջոմի 11 °C
img
Ադիգենի 17 °C
img
Ախալցիխե 10 °C
img
Ասպինձա 9 °C
img
Ախալքալաք 7 °C
img
Նինոծմինդա 7 °C
img
Աբասթուման 9 °C
img
Բակուրիան 6 °C
img
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.